Wednesday, 15 05 2024
Ավտովթար՝ Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհին․ կա 5 վիրավոր
00:45
«Այն, ինչ քանդեց Պուտինը, Ռուսաստանը պետք է վերականգնի»․ Բլինքեն
Նախկին փոխքաղաքապետից պահանջվում է Երևանում 3 տուն, ավելի քան 330 մլն. դրամ գումար
Գալստանյանին բացահայտ համակրում են Կրեմլի պրոպագանդիստները
«Հաշտարարները» թիրախավորել են սահմանազատման գործընթացը
Փաշինյանի պահած երազանքը. շտապո՞ւմ ենք ԵՄ
Գալստանյանը պատրաստվում է հանդիպել ՔՊ պատգամավորների հետ՝ «չնայած նրանք իրենց լավ չեն պահում»
Վրաստանը մեկուսանում է Արևմուտքից. արտաքին վեկտորի ընտրությունը ձևակերպված է
Ընդդիմադիր չորս քաղաքական ուժերը ձևավորեցին Ժողովրդավարական ուժերի միասնական հարթակ
Կայացել է «Հայաստան» հիմնադրամի նախկին տնօրենի ապօրինի գույքի բռնագանձման գործով քննությունը
Օբյեկտիվություն՝ լրագրողի միակ զենքը
Վրաստանն ընտրում է մեկուսացումը. իրավիճակը ծայրահեղ լարվել է
Մասիսում մահակներով հարվածել են ուղևորներին, վարորդն էլ ատրճանակից կրակոցներ է արձակել
Համաձայնվելով Մինսկի խումբը վերացնելու Ալիևի պահանջին՝ Հայաստանը կկրակի սեփական ոտքին
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դանիայի խորհրդարանի՝ Ֆոլկետինգի խոսնակ Սյորեն Գադեի հետ
Հայաստանի և Հնդկաստանի ՊՆ-ները ստորագրել են արձանագրություն
Հայտնաբերվել է Սուրբ Աստվածածին եկեղեցու այգում գտնված նորածնի մայրը
Արմավիրի մարզի Դողս բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
22:45
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Վրաստանի իշխանություններին և հասարակությանը կոչ է արել երկխոսություն վարել
Ու՞մ ձեռքում է «վրացական աքցանը»
Ադրբեջանի դեմ փաթեթը կամաց-կամաց ձևավորվում է. Կոսովոյի գործընթացն է հիշեցնում
Գալստանյանը նախ պետք է պատասխանի հետևյալ հարցին՝ Քոչարյանը հանցագո՞րծ է, թե՞ ոչ
Պապոյանն ԱՄՆ-ում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
21:40
Աշխաբադում կկայանա ԱՊՀ կառավարության ղեկավարների խորհրդի նիստ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանին
Արարատի մարզի Մրգավան գյուղում ավտոմեքենա է կողաշրջվել
21:10
ԱՄՆ-ն Ուկրաինային մոտեցնում է ՆԱՏՕ-ին. Բլինքեն
Նիկոլ Փաշինյանի SOS ազդանշանը
20:50
Սլովակիան մերժել է ԵՄ-ի միգրացիոն պայմանագիրը
20:40
Օգոստոսի 12-ից կգործի Ռուսաստանից ուրանի ներկրման ԱՄՆ արգելքը

Աշխարհի լիբերալ երիտասարդները՝ ի պաշտպանություն հայ քաղբանտարկյալների

«Լիբերալ երիտասարդության միջազգային ֆեդերացիան», որի անդամ է նաև Հայոց համազգային շարժման երիտասարդական ասոցիացիան, և կազմված է տարբեր երկրների հարյուր հինգ կուսակցությունների երիտասարդ թևերից, նախորդ շաբաթ Սիրիայում հրավիրել էր համաժողով: Համաժողովի ընթացքում ՀՀՇ երիտասարդական թևի ներկայացուցիչները ներկաներին առաջարկել են բանաձևի մի նախագիծ, որն ընդունվել է միաձայն: Ներկայացնում ենք այդ բանաձևի տեքստն ամբողջությամբ:
«Հաշվի առնելով երիտասարդ առաջնորդ և 2009 թվականից քաղբանտարկյալ հանդիսացող Նիկոլ Փաշինյանի նկատմամբ վերջերս իրականացված ֆիզիկական բռնությունը, ինչպես նաև ս.թ. նոյեմբերի 9-ին կայացած խաղաղ ցույցի ժամանակ Հայաստանի ոստիկանության կողմից երիտասարդ քաղաքական ակտիվիստների նկատմամբ գործած ապօրինությունները;
Ընդգծելով այն փաստը, որ մի երկրում, որը ձգտում է ժողովրդավարական արժեքներին և եվրոպական կառույցներին էլ ավելի ինտեգրվելուն անընդունելի են քաղբանտարկյալների գոյությունն ու քաղաքական հետապնդումները;
Հավատարիմ մնալով ժողովրդավարության, քաղաքացիական հասարակության և մարդու իրավունքների ու հիմանարար ազատությունների իրական գաղափարներին,
Լիբերալ երիտասարդության միջազգային ֆեդերացիան (ԼԵՄՖ) դատապարտում է երիտասարդ ակտիվիստների հանդեպ իրականացվող քաղաքական հետապնդումները, ինչպես նաև՝ քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի հանդեպ կալանավայրում գործադրված բռնության դեպքերը:
ԼԵՄՖ-ն կոչ է անում Հայաստանի իշխանություններին՝ իրականացնել վերը նշված իրադարձությունների անաչառ, համապարփակ հետաքննություն և պատժել մեղավորներին օրենքի ողջ խստությամբ:
ԼԵՄՖ-ն Հայաստանի իշխանություններին նաև կոչ է անում անհապաղ լուծել 12 քաղբանտարկյալների խնդիրը, ինչը ևրոպական ընտանիքին միանալու Հայաստանի պատրաստության ազդանշան կհանդիսանա։
ԼԵՄՖ-ը կոչ է անում Ֆեդերացիայի բյուրոյին և անդամ կազմակերպություններին հետևել այս պահանջների կատարման ընթացքին և պահպանել ակտիվ ներգրավվածությունը Հայաստանում քաղաքական հալածանքներին առնչվող խնդիրներում»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում