Monday, 06 05 2024
Դավադիր կերպով իշխանափոխություն են ուզում․ դրսից ուղղորդված շարժում է
Կրեմլի ներկայացուցիչը հայտնել է, որ մայիսի 8-ին նախատեսվում է Փաշինյան- Պուտին երկկողմ հանդիպումը
Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
21:30
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հերքել է Ուկրաինա զորք ուղարկելու մասին տեղեկությունները
21:20
Սի Ծինփինը կոչ է արել պայմաններ ստեղծել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների համար
21:10
Չինաստանն աջակցում է Պաղեստինի լիիրավ անդամակցությանը ՄԱԿ-ին
Արարատ Միրզոյանի հայտարարությունը. թուղթ կա՞ Ալմաթիի սեղանին
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սյուն
Միրզոյանը զգուշավոր լավատեսություն է հայտնել առաջիկայում Ալմաթիում սպասվող հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ
20:20
Իրկուտսկում տասնյակ շենքեր ու շինություններ են այրվել անտառային հրդեհներից
20:10
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Ռաֆահում Իսրայելի ռազմական գործողությունը վտանգի տակ կդնի բանակցությունները
20:00
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Նարե և Դավիթ անուններն ամենատարածվածն են եղել Հայաստանում 2023 թվականին
Միրզոյանը վստահություն է հայտնել, որ Հայաստան-ԵՄ ծրագրերն առաջ կգնան նաև Հունգարիայի նախագահության ընթացքում
Հայաստանը դիտարկում է ԵՄ անդամ երկրներ վերականգնվող էներգիա մատակարարելու հարցը
19:20
Եվրահանձնաժողովը ԵՄ երկրներին է փոխանցել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթի նախագիծը․ ԶԼՄ-ներ
Պատրաստվում ենք Հայաստանի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման երկխոսությունը սկսել. Հունգարիայի ԱԳ նախարար
19:00
Անգլիայի տեղական ընտրություններում պահպանողականները կորցրել են տեղերի գրեթե կեսը
Ինչի մասին է «ղողանջում» Ալմա Աթան
Իսրայելը Ռաֆահից 100.000 մարդ է ցանկանում էվակուացնել
18:40
ԵՄ-ն Կիևում կբացի ռազմական նորարարությունների գրասենյակ, իսկ արկերի արտադրությունը կհասցնի 2 միլիոնի
18:30
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը ժամանել է Իրան՝ մասնակցելու միջուկային խորհրդաժողովին
18:20
Ֆրանսիան և Չինաստանը պետք է համագործակցեն Ուկրաինայի հարցում. Մակրոն
18:10
Բելառուսի խորհրդարանի վերին պալատը հավանություն է տվել ԵՍԶՈւ պայմանագրի կասեցմանը
Երևանում անձրևի և քամու հետևանքով ծառեր են տապալվել
Հայաստանն ու Կովկասը՝ ֆրանս-չինական կոմունիկացիայի շերտերում
Մեդվեդևը սպառնացել է միջուկային զենքով հարվածել ԱՄՆ-ին, Ֆրանսիային ու Բրիտանիային
Բագրատ Սրբազանի քայլերթը շարժվում է դեպի Երևան
ՌԴ-ում ուժի մեջ է մտել ԱՊՀ երկրների միջև ռադիացիոն մոնիթորինգի տվյալների փոխանակման մասին համաձայնագիրը
Մեհրաբյան online

Հեղափոխությունը մտել է ավելի կարևոր և ավելի դժվար հանգրվան. Արման Բաբաջանյան

Այսօր Ազգային ժողովում կարևոր լսումներ էին՝ նվիրված Դատաիրավական համակարգի բարեփոխումներին։ Չնայած ջերմում էի և շատ վատառողջ եմ, բայց մասնակցեցի դրանց, որովհետև բարեփոխումների հատկապես այս փաթեթը համարում եմ գերկարևոր և անկյունաքարային մեր երկրի համար։

Ելույթին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ ստորև․

Հարգելի գործընկերներ,

Հայաստանում ավելի քան երկու տասնամյակ պետությունն ու իշխանությունը գտնվել են զավթված վիճակում։ Դա ծանրագույն հանցագործություն է, որը կատարվել է համակարգված կերպով՝ ներառելով հանրային ու պետական կառավարման համակարգի գրեթե բոլոր ենթակառուցվքածներն ու դրանց ներկայացուցիչներին։

Պետության զավթմանը մասնակցել են պետական ու տեղական ինքակառավարման մարմինների, ուժային կառույցների ամենաստորին օղակներից մինչև ամենաբարձրաստիճան պաշտոնյաները՝ ընտրությունից–ընտրություն ապահովելով օրվա իշխանության վերարտադրությունը։ Այսինքն, մենք ունեն իրավիճակ, որում պետական կառավարման համակարգի, դատական իշխանության, ուժային կառույցների ներկայացուցիչների զգալի մասը ուղղակի կամ անուղղակի կերպով ներքաշված է եղել այդ հանցավոր շղթայի մեջ։

Պետության զավթումը տեղի է ունեցել այդ թվում և հատկապես դատական համակարգի՝ դատարանների, Սահմանադրական դատարանի առաջնային դերակատարությամբ, մասնակցութամբ ու հանցակցությամբ։

Դատական համակարգն իր մասով, Սահմանադրական դատարանը՝ իր, վավերացրել են կեղծված ընտրությունները, ձևական պատիժ նշանակել դրա իրագործողների նկատմամբ՝ լեգիտիմացրել ընդդիմախոսների նկատմամբ բռնաճնշումներ գործելու, հետապնդելու, հալածելու իշխանության գործելաոճը։

Դատարանները իրենց հերթին դակել են նույն այդ ընտրական գործընթացներից հետո հարուցված գործերոց վճիռները։

Դատական իշխանությունը մաքրելը և նրա լիակատար անկախության համար անհրաժեշտ երաշխիքների ապահովումը կարելի է համարել հեղափոխությունից հետո և հեղափոխության օրակարգի ամրապնդման անկյունաքարային նշանակության իրողություն։

Իմ համոզմամբ այսօր հեղափոխությունը մտել է ավելի կարևոր և ավելի դժվար հանգրվան։ Շատ հաճախ հեղափոխությունները հանուն բարեփոխումների մահանում են պետական կառավարման բյուրոկրատական միջանցքներում։ Կա այդ վտանգը նաև Հայաստանում։ Հեղափոխությունը կարող է պարտվել եթե Հայաստանը չկարողանա դատաիրավական այնպիսի բարեփոխումներ իրականացնել, որոնք կսինխրոնանան երկրում տեղի ունեցող քաղաքական փոփոխությունների հետ։

Այսօր մենք ունենք նոր քաղաքական իրականություն, ունենք լեգիտիմ իշխանություններ ու ընհանուր առմամբ երկրում հաստատված օրինականություն, բայց միևնույն ժամանակ ունենք պետական կառավարման, իրավապահ և դատական այնպիսի մարմիններ, որոնք նախկինում թաթախված են եղել հանցավոր սխեմաների մեջ։

Նույնը՝ շատ ավելի արտահայտիչ ու մտահոգիչ կերպով վերաբերում է նաև դատական համակարգին, այդ թվում՝ սահմանադրական արդարադատությանը։

Մենք երկիր ենք, որտեղ ոչ մի ընտրություն, ոչ մի նախընտրական և հետընտրական գործընթաց չի անցել առանց իրավապահ և դատական իշխանության գործուն մասնակցության և ներգրավվածության։ Պետության գլխին հայտնված բանդիտական խմբավորումը թույլ չի տվել գոնե մեկ վստահելի ինստիտուտի գոյություն, որը մարդկանց մոտ հերթական ցնցումից հետո կամ առաջ փողոց դուրս գալու, և փողոցում դաժան ծեծի ենթարկվելու կամ սպանվելու այլընտրանք կարող էր լինել։

Դա կարող էր լինել անկախ դատարանը։ Ավաղ․․․

Հարգելի գործընկերներ,

մենք երկիր ենք, որտեղ առնվազն երկու տասնամյակ ոտնակոխ է արվել արդարադատությունը, իրավունքը, օրենքը, որտեղ տեղի են ունեցել մասսայական քաղաքական բռնաճնշումներ, կատարվել են սպանություններ, մարդու իրավունքների կոպտագույն ոտնահարումներ․․․

վերջապես մենք երկիր ենք, որտեղ տեղի է ունեցել Մարտի 1, մի ողբերգական իրադարձություն, որի հերթական տարելիցը միասնաբար ոգեկոչելու են մի քանի օրից։

Համոզված եմ, որ Մարտի 1-ը և դրան նախորդած և հաջորդած այլ քաղաքական բռնաճնշումներն այդքան ողբերգական և դրամատիկ չէին լինի, եթե օրվա իշխանությունն իր գրպանում չունենար դատական այնպիսի իշխանություն, որը կհամաձայներ գիշերներով դատական նիստեր անցկացնել և մարդկանց մասսայաբար կալանավորելու որոշումներ արձակել, հետո չնայած իրավունքի կոպտագույն խախտումներին ապօրինի և չհիմնավորված դատական ակտեր կկայացներ մարդկանց տարիներով պահելով անազատության մեջ։

Հարգելի գործընկերներ,

Մենք պետք է միասին գտնենք այն արդյունավետ ալգորիթմները, որոնք հնարավարություն կտան առավելապես առանց ցնցումների հաղթահարել արդի ճգնաժամերը։

Դատական իշխանության բարեվարքության խստագույն կանոններ, լյուստրացիոն մեխանիզմներ․․․ ահա գործիքների թերևս ոչ ամբողջական ցանկը, որոնք պետք է կիրառել համաժամանակյա կերպով ու համալիր մոտեցմամբ՝ ցանկալի արդյունք ապահովելու համար։

Հույս ունեմ, որ Ազգային ժողովը նաև այս լսումների միջոցով կկարողանա գտնել դատական իշխանությունը վերբեռնելու հնարավոր ամենաօպտիմալ լուծումները։

https://www.facebook.com/100000574215703/posts/3255162244512884/

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում