Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին կմասնակցի «Այո» քարոզչական կողմից: Այս մասին Սարգսյանն ասաց փետրվարի 25-ին, լրագրողների հետ զրույցում:
«Քարոզարշավին մասնակցելու եմ, ինչպես մնացած բոլոր քարոզարշավներին, քարոզելու եմ «Այո»-ն, համարում եմ շատ կարևոր: Գտնում եմ, որ մեր ժողովուրդը պետք է պասիվ չմնա, պետք է անպայման մասնակցի հանրաքվեին, որովհետև, եթե նախորդ ընտրություններում ժողովուրդն ասում էր, որ իր քվեն բանի տեղ դնող չկա, հիմա ժողովրդի քվեից է կախված ամեն ինչ»,- ասաց Սարգսյանը: