Sunday, 21 06 2026
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
20:00
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին
18:40
Գերմանիան գաղտնի բանակցել է «Թալիբանի» հետ․ վտանգավոր աֆղանցիները կարտաքսվեն
18:30
Սթարմերը հրաժարական կտա. Թրամփ
«Բաց դաս» ծրագրի շրջանակում ԱԺ են այցելել մարզերի և մայրաքաղաքի մի շարք ուսումնական հաստատությունների սաներ
18:10
«Կհարվածենք ավելի ուժեղ»․ Թրամփի վերջնագիրը Իրանին
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
17:50
Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim
«Chevrolet»-ը տшպալել է 3 բետոնե էլեկտրասյուն․ ավտովթար՝ Ավան-Առինջում
ՑԱԽԱԼ-ը ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ին 170 մլն դոլար փոխանցած ահաբեկիչների
Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում
17:10
Իրանը ներկայացրել է իր ակնկալիքները ԱՄՆ-ի հետ Շվեյացարիայում կայանալիք բանակցություններից
The Guardian. Գագիկ Ծառուկյանի քաղաքական անկումն ու Հիսուսի արձանի մեգանախագիծը
ՌԴ-ում տղամարդը հարձակվել է մանկական ճամբարի վրա, վնասվածքներ հասցրել մի քանի երեխայի
Ավտովթար՝ Մուղնիում․ կան 1 զոհ, 6 վիրավոր
16:30
Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Հունիսի 21-22-ին Արարատի և Արմավիրի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ առաջիկա օրերի եղանակի մասին
16:10
Կլինեն քառակողմ բանակցություններ․ Իրանի ԱԳՆ
Այսուհետ հայ ուսանողները կարող են սովորել Վիեննայի Բեթհովենի անվան կոնսերվատորիայում
15:50
Բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոնին սպառնում է ազատազրկում
Իրանական կղերապետությունը սպառվել է. տարածաշրջանում կձևավորվի երեք բևեռ
15:30
«Շրեկ 5»-ը վերադառնում է 16 տարվա դադարից հետո

Հայերի մեծամասնությունը խնայողությունները պահում է ազգային արտարժույթով

Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությունը՝ հղում անելով Gallup հետազոտական կենտրոնի վերջին ուսումնասիրությանը, նախկին Խորհրդային միության տարածքում բնակչության մեծ մասը նախընտրում է իր խնայողությունները պահել ազգային արժույթով։ Ընդ որում, զեկույցի համաձայն՝ ազգային արժույթի հանդեպ հավատարմությամբ հայաստանցիներրը ԱՊՀ տարածքում երկրորդ տեղն են զբաղեցնում. նրանց շուրջ 63%-ը իր խնայողությունները պահում է ազգային դրամով:

Ցուցակի առաջին հորիզոնականում Ադրբեջանն է, որտեղ ազգային մանաթը նախընտրում է բնակչության 75%, երրորդ տեղում՝ Ռուսաստանը, որտեղ ռուբլու կայունության մեջ վստահ է բնակչության կեսից ավելին՝ 56 %ը:

Ամենից քիչ իրենց ազգային արժույթին, ըստ Gallup-ի, հավատում են բելառուսցիները։ Այստեղ, ըստ զեկույցի, 22 %ը կամ հինգից մեկն է միայն խնայողությունները պահում բելառուսական ռուբլով, ինչը, ըստ փորձագետների, պայմանավորված է այդ արժույթի՝ անցած տարվանից սկսված արժեզրկմամբ:

Վստահության պակասի առումով երկրորդ տեղում է վրացական լարին. ազգային արժույթով իր խնայողությունները Վրաստանում պահում է բնակչության 28%-ը միայն, ինչը գրեթե երկու անգամ քիչ է Հայաստանում արձանագրված ցուցանիշից:

Ուսումնասիրության ընթացքում Gallup-ը պարզել է նաև նախկին Խորհրդային Միության բնակիչների վերաբերմունքը արտարժույթի նկատմամբ: Ըստ այդմ, տարածաշրջանում առաջատար է շարունակում մնալ ամերիկյան դոլարը, որին վստահում է գրեթե երեք անգամ ավելի շատ մարդ, քան եվրոպական միացյալ արժույթին՝ եվրոյին:

Այս ցուցանիշով առաջինը Տաջիկստանն է, որտեղ դոլարով իր խնայողությունները պահում է բնակչության կեսից ավելին՝ 51%-ը, մինչդեռ եվոյին հավատում է բնակչության ընդամենը 4%-ը: Գրեթե նույնն է պատկերը նաև ասիական մյուս երկրներում:

Հայաստանում ևս դոլարին վստահողների թիվը մեծ է՝ բնակչության 17%-ը, մինչդեռ եվրոյին՝ 9%-ը:

Gallup-ի հարցումների համաձայն, ծայրահեղ ցածր է ռուսական ռուբլու վարկանիշը. հավելյալ գումար ունենալու և խնայողություններ անելու դեպքում դրան նախապատվություն են տալիս միայն Տաջիկստանում, Բելառուսում, Ղրղըզստանում և Հայաստանում, սակայն՝ բնակչության մեկ տոկոսը միայն:

Gallup-ը ուսումնասիրությունն անցկացրել է 2010 թվականի ընթացքում մոտ երեք հազար հարցվածների շրջանում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում