Friday, 26 04 2024
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Հանրաքվեի ու ժողովրդավարության կապի մասին. Արման Բաբաջանյան

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Երբ արձանագրում ենք, որ ժողովրդավարության պաշտպանությունը պետք է լինի ՍԴ ճգնաժամի հանգուցալուծման հրամայականը, պետք է նկատի ունենալ, որ ժողովրդավարության իրականացման առաջնահերթ ամենապարզ ձևերը ընտրությունն ու հանրաքվեն են, և եթե մենք չունենք սահմանադրականության և դեմոկրատական լեգիտիմության պահանջներին բավարարող Սահմանադրական դատարան, եթե այդ Դատարանի հանդեպ հանրությունն ու քաղաքական կուսակցությունները չունեն վստահություն, և՛ ընտրությունները, և՛ հանրաքվեները մշտապես ցնցումների առիթ են հանդիսանալու, որովհետև այդ պրոցեսների արդյունքում առաջացող վեճերը, այն տեսքով, որ հասնում են ՍԴ, պետք է հանգուցալուծում ստանան, իսկ այդ հանգուցալուծումը տվողի նկատմամբ վստահության բացակայության պայմաններում քաղաքական լարվածությունը երբեք չի թուլանալու։ Այնպես որ, այս հանրաքվեն հիմնաքարային նշանակություն ունի ինչպես այսօրվա, այնպես էլ ու առավել ևս՝ ապագայի քաղաքական գործընթացների, դրանց անցնցում ընթացքի համար։

Այս առումով հանրաքվեն դադարում է լինել սոսկ իշխանության խնդիրը, ինչպես ներկայացվում է շատ ընդդիմադիրների կողմից։ Հանրաքվեն իրականում պետության խնդիրն է, քանի որ դրա արդյունքներով լուծվելու է ոչ թե իշխանության, այլ պետության ու հասարակության համար կարևոր խնդիրը։ Ի վերջո, մենք դրա արդյունքում ունենալու ենք վստահության ու հեղինակության բարձր պաշարով Սահմանադրական դատարան, որը դառնալու է ժողովրդավարության ու սահմանադրական կարգի պաշտպանության կարևորագույն, եթե ոչ՝ ամենակարևոր ինստիտուտը։

https://www.facebook.com/babajanyana/posts/3092387627458610

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում