Sunday, 19 05 2024
Թալինի հիվանդանոցում 29-ամյա կին է մահացել
Վլադիմիր Վարդանյանը կգործուղվի Օսլո
15:30
Սլովակիայի մահափորձի ենթարկված վարչապետի վիճակը կայունացել է
Վրջապես Ադրբեջանի և Հայաստանի միջև կարող է խաղաղության պայմանագիր կնքվել․ Ալիև
Սահմանապահ զորքերը Կիրանցի հատվածում իրականացնում են պետական սահմանի պահպանությունը ստանձնելու նախապատրաստական աշխատանքներ
Վրաստանի նախագահը բողոքի ակցիաների ֆոնին ակնկալում է Մակրոնի այցը Թբիլիսի
14:30
Թաիլանդի դատարանը կքննի երկրի վարչապետին պաշտոնանկ անելու վերաբերյալ մի խումբ սենատորների միջնորդությունը
Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված համերգ Երևանում
Սա շարժում չէ՝ քաղաքական պրոցես է, որի հիմքում խմբային շահեր են
Մեղադրանք է ներկայացվել Վաչագան Չախալյանին․ ՔԿ
Այս ուժերը Ալիևի հետ փորձում են ապալեգիտիմացնել Մինսկի խումբը և առաջնորդվել «նոյեմբերի 9»-ի ֆորմատով
Կրասնոդարի երկրամասում գտնվող նավթավերամշակման գործարանը ԱԹՍ-ների հարձակումից հետո դադարեցրել է աշխատանքը
Հակառակ Բագրատ սրբազանի խոստման՝ փողոցն է հաղթում տաճարին
13:09
Մոսկվայում մահացել է Ռուսաստանում Հոնդուրասի դեսպանը
Պուտինը արտոնեց, որ Ալիեւը հանդիպի Իրանի նախագահին
Զորավարժության գործնական փուլերից մեկին հետևել է ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը
Իրանի և Ադրբեջանի նախագահները բանակցություններ են անցկացրել
12:15
Խարկովում ռազմագործողություններիn հարակից շրջաններից ավելի քան 10 հազար մարդ է տարհանվել
Հոսանքազրկումներ Երևանում և մարզերում մայիսի 20-ին
Օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 25-ը կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ․ նախագիծ
11:30
Իսպանիայում 1,8 տոննա մետամֆետամին են առգրավել
11:15
Ավստրալիան կավելացնի ռազմական բյուջեն
Ավտովթար Սիսիան-Գորայք ավտոճանապարհին․ կան տուժածներ
Սպասվում է անձրև և ամպրոպ
Վլադիմիր Պուտինը համախոհների «եվրոպական ակու՞մբ է ձեւավորում»
10:24
Microsoft-ը 4 միլիարդ եվրո է ներդնում ֆրանսիական ամպային ծառայություններում
Ռուսաստանը խայտառակվեց Հայաստանի հետ նման կերպ վարվելու համար․ Ֆրենկ Փալոն
10:09
Իսպանիայում մարդկանց մոտ առնետի հեպատիտի տասնյակ դեպքեր են հայտնաբերվել
Ալիևը միայն Մինսկի խումբը լուծարելով կարող է դատել Արցախի ղեկավարներին
09:45
Գերմանիայում կիբեռհանցագործություններից վնասը 2023 թվականին գերազանցել է 205 միլիարդ եվրոն

Կանխատեսվում էր 4.9 %, սակայն արձանագրվեց 7․6 % տնտեսական աճ․ ինչո՞վ է այն պայմանավորված ու ի՞նչ սպասել 2020թ. համար

2019թ-ին տնտեսական աճը Հայաստանում կազմել է 7․6 %՝ այսպիսով գրանցելով ամենաբարձր աճը նախորդ տասներկու տարիների ընթացքում։ Հայաստանի վիճակագրական կոմիտեի համաձայն, համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) նման բարձր աճ չի գրանցվել 2007 թ-ից ի վեր։ Ըստ Վիճակագրական կոմիտեի օրերս հրապարակած տվյալների՝ առավել բարձր աճ է գրանցվել արդյունաբերության ոլորտում՝ 10․2 %,  առևտրի և ծառայությունների ոլորտում գրանցվել է 10․1 % աճ, շինարարության ոլորտում՝ 4․2 % աճ, իսկ գյուղատնտեսության անկումը շարունակվել է և տարեկան կտրվածքով կազմել է  4 %։

Ընդհանուր առմամբ՝ 2019թ-ի ընթացքում Հայաստանի ՀՆԱ-ն կազմել է մոտ 6 տրիլիոն 551 միլիարդ 850 միլիոն դրամ։

Փետրվարի 20-ին տեղի ունեցած կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց, որ իր գլխավորած կառավարությունը կկարողանա 2020թ-ի համար ավելի բարձր ցուցանիշ արձանագրել։

«Կարող ենք արձանագրել հետևյալը, որ 2019 թ-ին եթե 7․6 % է, դա նշանակում է, որ 2008 թ-ից ի վեր ամենամեծ տնտեսական աճն ենք արձանագրել 2019 թ-ին, ինչի կապակցությամբ բոլորիս շնորհավորում եմ։ Համոզված եմ, որ մեր համատեղ աշխատանքի արդյունքում 2020 թ-ին ավելի մեծ ցուցանիշ կարձանագրենք»,- մասնավորապես հայտարարեց վարչապետը։

Հատկանշական է, որ 2019թ-ի համար պետական բյուջեով կանխատեսվում էր 4․9 % տնտեսական աճ, մինչդեռ հրապարակված տվյալների  համաձայն՝ Հայաստանը զգալիորեն ավելի բարձր ցուցանիշ արձանագրեց։

Տնտեսագետ Հայկազ Ֆանյանը կարծում է, որ 7․6 % տնտեսական աճի մի մասը պայմանավորված է ստվերի կրճատմամբ և մյուս մասն է միայն, որ իրենից ներկայացնում է զուտ տնտեսական աճը։

«Նախ գովելի է, որ Վիճակագրական կոմիտեն  տուրք չտալով վարչապետի ավելի վաղ արված հայտարարություններին՝ 8 % ՀՆԱ-ի հավելաճի տեմպի վերաբերյալ, հայտարարեց, որ նախնական տվյալներով 2019թ-ի ՀՆԱ-ի հավելաճի տեմպը 7.6% է։ Սա չեզոքացրեց այն պնդումները, թե քաղաքական իշխանությունները Վիճակագրական կոմիտեի  վրա ճնշում են գործադրում կամ փորձում են գործադրել, համենայն դեպս, այդ «ճնշման» արդյունքները չեն երևում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ընդգծեց Հայկազ Ֆանյանն ու հավելեց․

«Ինչ վերաբերում է 7․6 %-ին, ապա կարծում եմ, որ այստեղ իր բաղկացուցիչ մասնաբաժին ունի ստվերի կրճատումը ու մի քանի այլ գործոններ, սակայն, այսուհանդերձ, 6 % և ավել ՀՆԱ-ի իրական ծավալի աճը Հայաստանի նման երկրի համար վատ ցուցանիշ չէ, ավելին՝  կասեի, որ անգամ բավականին լավ ցուցանիշ է և ես սա դրական եմ գնահատում»։

Տնտեսագետից հետաքրքրվեցինք նաև, թե ի՞նչ ակնկալիքներ կարող ենք ունենալ 2020թ-ի համար, արդյո՞ք այս տարվա համար առավել բարձր ցուցանիշների կարող ենք սպասել՝ ինչպես խոստանում է վարչապետը, ինչպես նաև այն դեպքում, երբ, օրինակ, միջազգային ֆինանսական կառույցները 2020թ-ի համար Հայաստանի տնտեսական աճը կանխատեսում են շուրջ 5 %-ի շրջակայքում։

Այս համատեքստում Ֆանյանը ի պատասխան նշեց, որ դեռևս չպետք է շտապել գնահատել 2020թ-ը, սակայն ինքը դեռևս հակված չէ կարծելու, որ  ընթացիկ տարվա ավարտին հնարավոր կլինի արդեն իսկ արձանագրված 7.6%-ից ավելի բարձր ցուցանիշ գրանցել։

Նրա  դիտարկմամբ՝ միջազգային կառույցները, որպես կանոն, իրենց  կանխատեսումների մեջ շատ  կոնսերվատիվ (պահպանողական) են լինում և զուսպ են գնահատականների «շռայլման» հարցում։

«Ես համոզված եմ, որ 2020թ-ին մենք կունենանք ավելի քան 5% ՀՆԱ-ի իրական ծավալի աճ, սակայն միևնույն ժամանակ չեմ կարծում, թե  ունենք մեծ հնարավորություններ 8% և ավել տնտեսական աճ գրանցելու համար։ Սա իմ նախնական կանխատեսումն է և, երբ հրապարակվի 2018թ-ի վերջնական ցուցանիշները և կհասկանանք իրավիճակն իրականում ինչ փոփոխությունների է ենթարկվել՝ այդ ժամանակ էլ կարող ենք ավելի հստակ կանխատեսումներ անել 2020թ-ի համար, սակայն կրկնում եմ, որ դեռևս իմ նախնական  գնահատականով՝ 2020թ-ի համար 8% տնտեսական աճ գրանցելու  հավանականությունը  շատ քիչ եմ համարում, բավարար հիմքեր դրա համար դեռևս չեմ տեսնում»,-եզրափակեց տնտեսագետը։

Հիշեցնենք նաև, որ 2018թ-ին տնտեսական աճը Հայաստանում կազմել էր 5․2 % ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում