Friday, 26 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

ԱՄՆ դեսպանի հարցերը նախագահին. ինչ սպասել հանրաքվեից և դրանից հետո

Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին փետրվարի 18-ին հանդիպել է նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Քննարկված երկկողմ օրակարգից բացի, զրույց է եղել նաև սահմանադրական հանրաքվեի շուրջ, որ նախատեսված է ապրիլի 5-ին: Հատկապես ի՞նչն է հետաքրքրել Հայաստանում ԱՄՆ դեսպանին՝ զրույցի մանրամասներ ներկայացված չեն:

Այն, որ հանրաքվեն Հայաստանի հետհեղափոխական կյանքում, հեղափոխությունից երկու տարի անց բացում է նոր էջ՝ թերևս կասկածից վեր է: Իսկ ահա այն, թե ինչպիսին կլինի այդ էջը, այդքան էլ պարզ չէ: Հավանաբար Հայաստանի արտաքին գործընկերներին, այդ թվում՝ առաջին հերթին Միացյալ Նահանգներին հետաքրքրում է հենց այդ հանգամանքը: Առաջին հերթին Նահանգներին, որովհետև այստեղ խնդիրը բավականաչափ պարզ է՝ Հայաստանը գտնվում է ոչ միայն ներհեղափոխական, այլև, այսպես ասած, արտաքին հեղափոխական միջավայրում: Հեղափոխություն է տեղի ունենում ամբողջ աշխարհում, որն այլ կերպ հնարավոր է գնահատել իհարկե որպես Երրորդ աշխարհամարտ՝ 21-րդ դարին բնորոշ կիրառումներով, կամ նոր աշխարհի ձևավորում: Պարզապես համաշխարհային հեղափոխությունն անարյուն չէ, այլ ուղեկցվում է թեժ կետերով ու պատերազմներով:

Ահա այդ համատեքստում էլ Հայաստանի համար, օրինակ, հույժ կարևոր է, որ չդառնա այդօրինակ կետերից մեկը կամ այդօրինակ կետերին ուղիղ առնչվող սուբյեկտ: Դրա համատեքստում բազմակի է կարևորվում Հայաստանում թավշյա, անարյուն փոփոխության արժեքը: Միացյալ Նահանգների հետ գործակցությունն այդ միջավայրում առաջնային նշանակություն ունի ոչ թե զուտ տարբեր ուժային կենտրոնների հանդեպ վերաբերմունքի, այսպես ասած, դասակարգման, այլ իրական քաղաքականության ռեժիմում պրակտիկ դերակատարման տեսանկյունից: Չի կարող առաջնային չլինել միակ կամ թիվ մեկ գերտերության հետ հարաբերությունն ու փոխադարձ ընկալման միջավայրում գտնվող աշխատանքը, քանի որ համաշխարհային հեղափոխության կամ ժամանակի ու տարածության մեջ ձգվող Երրորդ աշխարհամարտի գործընթացում Նահանգներն է ռեսուրսային առաջատարը և գլոբալ անվտանգության եթե ոչ՝ բացարձակ, ապա գերակա երաշխավորը: Իսկ ներկայումս, երբ անվտանգությունը աշխարհում դարձել է ամենափխրուն հասկացություններից մեկը, այդ հարցում գերակա երաշխավոր պետության հետ գործընկերային ու բարեկամական արդյունավետ աշխատանքը դառնում է չափազանց կարևոր:

Ինչ է առաջարկում Հայաստանը Նահանգներին՝ հանրաքվեից հետո, և ինչ է պատրաստ Հայաստանի հետ քննարկել Նահանգները: Հատկանշական է, որ դեսպանն օրերս հանդիպել էր նաև փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ: Դրանից հետո նախագահի հետ հանդիպումը հատկանշական է նաև այն իմաստով, թե արդյոք Նահանգները այդ հանդիպումով ձգտել է փոխլրացնե՞լ քննարկումները, թե՞ փոխվարչապետի հետ հանդիպումից հետո առաջացել են հարցեր, որոնք հարկ է եղել հստակեցնել նախագահ Սարգսյանի հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում