Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչագան Ղազարյանի նկատմամբ քրգործը կարճվել է օրենքով սահմանված կարգով, որովհետև օրենսգրքով ասվում է, որ եթե հասցված վնասը փոխհատուցվում է, ապա տվյալ դրվագով քրեական գործը կարճվում է: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը:
«Հիմա Քննչական կոմիտեն ներկայացրել է տեղեկատվություն, որ և գումարներն են փոխհատուցվել, և տույժ-տուգանքները: Հետևաբար, համապատասխան հոդվածի դրույթից բխող կարգավորումով կարճվել է գործը: Այստեղ մեր հայրենակիցների համար կարող է տարօրինակ թվալ, որ ոնց կարող է պատահել, որ այդպիսի հսկայական գումարների հետ կապված խնդիրն այդպիսի հեշտ լուծում ունենա»,-ասաց նա: