Անկարայում 2 մարդ է վիրավորվել լիցեում տեղի ունեցած հրաձգությունից հետո: Սովորողները շենքից տարհանվել են, հայտնում են Անկարայի քաղաքապետարանից:
«Լիցեի անվտանգության աշխատակիցը, դեռեւս չպարզված հանգամանքներում, կրակել է մեկ այլ ուսումնական հաստատության տնօրենի վրա, որից հետո նա փորձել է ինքնասպանություն գործել: Սովորողները շենքից տարհանվել են»,- հայտնում են Անկարայի մարզպետարանի կայքում:
Ըստ իշխանությունների տրամադրած տեղեկությունների, վիրավորները հիվանդանոցում են, կատարվում է հետաքննություն: