Sunday, 12 05 2024
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Աննախադեպ իրավիճակ Արցախում․ ընտրությունների հիմնական ինտրիգը

2020թ. փետրվարի 15-ի ժամը 18.00-ի դրությամբ (գրանցման փաստաթղթերի վերջնաժամկետի ավարտին) մարտի 31-ին անցկացվելիք  համապետական ընտրություններին մասնակցելու համար ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ստացել է Արցախի Հանրապետության նախագահի  14  թեկնածուների գրանցման փաստաթղթեր:

Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու համար ընտրական ցուցակ են ներկայացրել 2  կուսակցությունների դաշինքներ և 10  կուսակցություններ:

Արցախի այս ընտրություններն իրապես աննախադեպ են։

Նախ՝ սկզբունքորեն Արցախում տեղի է ունենալու իշխանափոխություն, որովհետև գործող նախագահ Բակո Սահակյանը ոչ միայն հեռանում է իր պաշտոնից, այլ նաև հրապարակային քաղաքականության մակարդակում կամ պրակտիկ առումով չունի, այսպես ասած, «ժառանգորդ», ինչը հնարավորություն է ստեղծում, որպեսզի պետական համակարգը չսպասարկի կոնկրետ քաղաքական շահեր, այլ խոսքով՝ նախադրյալներ են ստեղծվել օրինական ընտրությունների անցկացման համար, մանավանդ, որ Երևանն այս խնդիրը համարում է իր առաջնահերթությունը։

Երկրորդ առանձնահատկությունը հենց պաշտոնական Երևանի դիրքորոշումն է, որն հանգում է նրան, որ Հայաստանի իշխանություններն Արցախի ընտրություններում չունեն կոնկրետ ֆավորիտ և, ըստ ամենայնի, ձևավորել են ընդամենը մեկ կոնսենսուս, որը ուղղված է հայաստանյան նախկին համակարգի նախընտրելի թեկնածուի հաղթանակի բացառմանը։ Նախկինների թեկնածուի բացահայտ ընկալում ունի միայն գեներալ Վիտալի Բալասանյանը, որը փաստորեն լուսանցքայնացված է ու հաղթելու նվազ կամ տեսական շանսեր ունի։

Արցախի այս ընտրական ցիկլի մյուս ինստիտուցիոնալ առանձնահատկությունը նախագահական և խորհրդարանական ընտրությունների մեկտեղումն է, ինչը առաջին պլան է բերում, այսպես ասած, թիմային աշխատանքը կամ նախադրյալներ է ստեղծում ԼՂՀ-ում կուսակցությունների ինստիտուտի կայացման համար։

Արցախում թեկնածուների նման առատություն երբեք չի եղել, ինչը մի կողմից բարձրացնում է ընտրությունների մրցակցության մակարդակը ու նվազագույնի է հասցնում վարչական ռեսուրսի չարաշահման հնարավորությունը կոնկրետ թեկնածուի համար, մյուս կողմից՝ հանգեցնելու է մեծ թվով ձայների փոշիացմանը, հատկապես՝ խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Որոշակի մտահգություն կա նաև այն առթիվ, որ թեկնածուների առատությունը կարող է պայմանավորված լինել կոնկրետ ստվերային ազդեցություններով, ինչը կարող է հնարավոր լարվածության առիթներ ստեղծել։

Եթե խոսենք նախագահական մրցապայքարի մասին, ապա ընտրությունների գլխավոր ինտրիգն այն է, թե արդյո՞ք ընտրությունները կավարտվեն մեկ փուլով, թե՞ երկրորդ փուլից խուսափել, այնուամենայնիվ, չի հաջողվելու։ Մինչև վերջին օրերը՝ ընտրությունների ակնհայտ ֆավորիտ էր համարվում Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը, որն իր թեկնածության շուրջ կարողացել է ապահովել քաղաքական և հանրային լայն կոնսոլիդացիա՝ ունենալով նաև Երևանի ակնհայտ բարեհաճությունը։

Հարությունյանի առաջատարությունը պահպանվել է նաև այսօր, սակայն ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի ու ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի տանդեմի ձևավորումից հետո մեծացել են նաև Մայիլյանի շանսերը, ինչը փորձագիտական շրջանակներում հիմքեր է տվել՝ երկրորդ փուլի մասին կանխատեսումներ անելու համար։

Մյուս կողմից՝ Հարությունյանի ու Մայիլյանի թիմերի առճակատումը երրորդ բևեռի ձևավորման հնարավորւթյուն է ստեղծում, եթե, իհարկե, մյուս թեկնածուներից որևէ մեկը կարողնա արդյունավետ քարոզչություն իրականացնել։

Արցախի ընտրությունների օրինական ընթացքն էապես նպաստելու է չճանաչված հանրապետության սուբեկտության մեծացմանն ու առնվազն անուղղակի ազեցություն է ունենալու կարգավորման գործընթացի վրա։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում