Չինաստանում կայացել է մրցույթ, որի ժամանակ մեղվապահները պետք է իրենց մարմնի վրա պահեին որքան հնարավոր է՝ շատ քանակությամբ մեղուներ: Ինչպես հաղորդում է Xinhua գործակալությունը, մրցույթը տևել է մոտ 1 ժամ, և մասնակցել է ընդամենը երկու մարդ:
Հաղթող է ճանաչվել 42-ամյա Վան Դալինը, որին հաջողվել է սեփական մարմնի վրա պահել 26 կգ մեղու, որոնք պատել էին նրա ողջ մարմինը՝ ծածկելով նույնիսկ գլուխը: Նրա մրցակցին հաջողվել էր իր կողմը գրավել 23 կգ մեղու, ինչը բավարար չէր այս մրցույթում հաղթելու համար:
Որպեսզի մեղուները հավաքվեն մասնակիցների մարմինների վրա, մասնակիցների վրա տեղադրել են մայր մեղուների: Այս «մարզաձևի» համաշխարհային ռեկորդը պատկանում է ամերիկացի Մուրակ Բյանկանելլոյին, որը 1998 թ. իր վրա էր պահել 39.4 կգ մեղու: Այս ռեկորդը գրանցվել է Գինեսի գրքում:











































