ԱՄՆ գլխավոր դատախազ Ուիլյամ Բարրը հայտարարել է, որ նախագահ Դոնալդ Թրամփի թվիթները արդարադատության նախարարությունում աշխատող դատախազների եւ նրանց վարած գործերի մասին խանգարում են իրենց աշխատանքին: Այս մասին հայտնել է ABC News-ը:
Նա այսպիսի հայտարարություն է արել այն բանից, երբ արդարադատության նախարարությունը չեղարկել էր իր դատախազների որոշումը, որոնք հանձնարարել էին Թրամփի վաղեմի ընկեր Ռոջեր Սթոունին դատապարտել 7-ից մինչեւ 9 տարվա բանտարկության: Արդյունքում դատարան էր ուղարկվել նոր հանձնարարական, որում ասվում էր Սթոունի պատիժը մեղմելու անհրաժեշտության մասին:
Բարրը գտնում է, որ Թրամփի գրառումները նախարարության, նրա աշխատակիցների, գործը քննող դատավորների մասին «անհնար են» դարձնում աշխատելը:
Գլխավոր դատախազը գտնում է, որ եկել է ժամանակը «գրառումներ կատարել քրեական գործերի մասին», որոնք քննում է Արդարադատության նախարարությունը: