«Սա գլոբալ իմաստով լուրջ և բազմաշերտ խնդիր է: Այստեղ կա և՛ բարոյահոգեբանական իրավիճակ, և՛, հնարավոր է, հրամկազմի կողմից անփութություն, պատկան մարմինների կողմից գործունեության ոչ ամբողջական իրականացում: Խոսքը վերահսկող մարմինների մասին է՝ զինվորական ոստիկանություն, զինվորական դատախազություն: Սա համալիր լուծում պահանջող հարց է: Այս առումով մենք շատ անելիք ունենք», – «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գոռ Գևորգյանը: Նրա խոսքով՝ ցանկացած նման իրադրությունում իշխանությունը ունի պատասխանատվության իր բաժինը: