Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագիրը կստորագրվի առաջիկայում:
Այս մասին ՀՀ Ազգային ժողովում ասաց Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռևազյանը:
«Հայաստանի Հանրապետությունն այսօր ավիացիոն ոլորտում ունի 49 միջկառավարական պայմանագրեր: Առաջիկայում նախատեսվում է ստորագրել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագիրը»,- ասաց Ռևազյանը: