Ամեն օր ՁԻԱՀ-ից ամբողջ աշխարհում մահանում է 5 հազար մարդ: Այս մասին ասվում է Հռոմում մեկնարկած՝ ՁԻԱՀ-ի խնդիրներին նվիրված IAS 2011 ամենամյա համաժողովի զեկույցում: Բացի այդ, փորձագետների տվյալներով՝ ամեն 6 վայրկյանը մեկ աշխարհում մեկը վարակվում է ՁԻԱՀ-ով, ինչը օրական կազմում է մոտավորապես 7,400 մարդ, որոնցից 1,000-ը երեխաներ են: Նշվում է նաև, որ նրանց կեսն է միայն դիմում բժշկական օգնության համար:
Կոնֆերանսի համանախագահ Ստեֆանո Վելլայի խոսքերով՝ որպեսզի համաճարակը հաղթահարվի, անհրաժեշտ է, որ բոլոր վարակվածները բուժում ստանան և թերապիա անցնեն, այնպես, ինչպես դա իրականացվում էր 1950-ականներին թոքախտի դեպքում: Համաժողովի մասնակիցները փաստել են, որ ՁԻԱՀ-ի տարածումը վերահսկել չի հաջողվում:











































