Thursday, 18 04 2024
13:00
Բրեդ Շերմանը կարևորում է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին տրամադրվող օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին տրվող բոլոր օգնությունների կրճատումը
Միրզոյանը սաուդական կողմն առաջարկել է «ճանապարհային քարտեզ» փոխհամաձայնեցնել
ԼՂ-ից 330 ուսուցիչ մարզային դպրոցներում աշխատանքի է անցել առանց մրցույթի՝ 30% հավելավճարով
«Բրյուսովի համալսարան» անորոշ անունը ժամանակավրեպ է. այն պետք է վերադառնա իր նախկին կոչմանը
Թարգմանիչների խնդիր ունենք. Փաշինյանը` Բրյուսովի համալսարանի նոր ռեկտորին
Որ հիվանդությունների դեպքում է սահմանափակվում զինծառայությունը. ներկայացնում է ՊՆ նախարարը
Մարդու ուղեղում կիստա կա, բայց հնարավոր չէ իմանալ՝ իրենն է, թե տիպային կիստա է «քսերոքս» արած
Նորակառույց դպրոցները դասապրոցեսից հետո չեն կողպվելու՝ դառնալու են համայնքային կենտրոններ
12:30
Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս
Արցախից բռնի տեղահանված 500 ուսուցիչ աշխատանքի է անցել ՀՀ դպրոցներում
Դպրոցներում առանձնացվել է վարչատնտեսական կառավարումը. «դե օրինակ թուղթը, կավիճը միատեսակ կլինեն»
12:20
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
12:10
Սահմանապահ Կոթիում նոր փողոցներ են լուսավորվել՝ ավտոմատ և հեռավար կառավարմամբ
Լուրերի օրվա թողարկում 12։00
36 կգ ոսկյա ձուլակտորների հափշտակման գործով 12 անձ է անցնում
Ու՞մ դիմաց է Ռուսաստանը մերկացնում Կովկասյան ճակատը
11:45
Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղծվել փոթորկի և հեղեղների հետևանքով
Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրից 235,8 քմ մակերեսով տարածքը կվերադարձվի պետությանը
11:15
ԱՄՆ-ն Իսրայելին 26, Ուկրաինային՝ 61 մլրդ դոլար կտրամադրի
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
10:45
«Ռուսաստանը վստահության արժանի դաշնակից կամ գործընկեր չէ». Պատել
Դատարանը տնային կալանք է կիրառել Սամվել Վարդանյանի նկատմամբ
10:15
Նավթի գները նվազել են. 17-04-24
Լուրերի աոավոտյան թողարկում 10։00
Արշակունյաց պողոտայում «GAZelle» բեռնատար է այրվել
Արևմուտքը սատարում է «Խաղաղության խաչմերուկին». սա շատ ավելի կարևոր է, քան խոստացված փողի չափը
Տեղումներ չեն սպասվում
Վրաստանում հանրությունը մոբիլիզացվում է. նոր թեժացումներ են սպասվում
Սանահինցիները «կանկախանան». «Հրապարակ»
Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին. «Հրապարակ»

Գիտեմ, որ ստեղ բացարձակ գործ չկա, ստիպված պետք է 7 տարի տամ. հոլիվուդյան պրոդյուսերի գործով դատավորը խախտել է խորհրդակցական սենյակի գաղտնիությունը

Համաշխարհային ճանաչում ունեցող «Փախուստ բանտից», «Սառած հող», «Ֆրիլանսերներ», «Փլուզված քաղաքը» և հոլիվուդյան ևս 13 ֆիլմի պրոդյուսեր, հայազգի Ստեփան Մարտիրոսյանը, որը հունվարի 14-ին խարդախության մեղադրանքով առաջին ատյանի դատարանի կողմից դատապարտվեց 7 տարվա անազատության և ներկայումս գտնվում է «Արմավիր» ՔԿՀ-ում, իր գործով աղաղակող փաստեր է բացահայտում։

Մարտիրոսյանը, հիշեցնենք, մեղադրվում էր «Հայբիզնեսբանկի» սեփականատեր, ՌԴ քաղաքացի, միլիարդատեր Վիտալի Գրիգորյանցից առանձնապես խոշոր չափի՝ 49 միլիոն 45 հազար դոլարի հափշտակություն կատարելու համար։ Ըստ մեղադրանքի՝ «Հայբիզնեսբանկի» սեփականատերը Ստեփան Մարտիրոսյանի միջոցով 2011-2013 թվականներին 97 մլն դոլար է ներդրել ամերիկյան ֆիլմարտադրության մեջ։ Այդ ընթացքում նկարահանվել է ընդհանուր առմամբ 14 ֆիլմ, սակայն այդ բիզնեսը շահութաբեր չի եղել, և Գրիգորյանցը չի ստացել այն եկամուտը, ինչն ակնկալվում էր, որից հետո էլ իր երբեմնի ընկերոջ դեմ 2017 թվականին հաղորդում է ներկայացնում հանցագործության մասին։ Դրանից հետո Մարտիրոսյանը Մոսկվայում ձերբակալվում է, մոտ մեկ տարի մնում մոսկովյան բանտում, ապա արտահանձնվում է Հայաստան, որտեղ էլ երկու անգամ գրավի դիմաց ազատության մեջ մնալուց հետո, այս տարվա հունվարի 14-ին, հենց վճռի հրապարակումից հետո թոշակի անցած դատավոր Արմեն Վարդապետյանի կողմից դատապարտվում է 7 տարվա անազատության ու կալանավորվում հենց դատարանի դահլիճից։

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության թույլտվությամբ «Առաջին լրատվականին» հաջողվեց հենց «Արմավիր ՔԿՀ-ում հարցազրույց իրականացնել Ստեփան Մարտիրոսյանի հետ, որը պատմեց, որ իր գործն ամբողջությամբ շինծու է, հիմնված է կեղծիքների վրա, որի հետևում կոնկրետ մարդիկ են կանգնած։ «Ինձ բռնել են ու բանտ են նստեցրել պատվիրված գործով։ Գործի պատվիրատուն «Հայբիզնեսբանկի» սեփականատեր, ՌԴ քաղաքացի, միլիարդատեր Վիտալի Գրիգորյանցն է։ Նա ու իր հանցավոր խմբակը իմ նկատմամբ հետապնդումները շարունակեցին նաև հայաստանյան բանտում։ Վիտալի Գրիգորյանցի հանցավոր խմբի անդամներն են Մնացական Մարուխյանը, որը 30 տարի աշխատել է ՀՀ ԱԱԾ-ում, եղել է ԱԱԾ քննչականի պետ։ Նա ու Գրիգորյանցի փաստաբանը Դուբայում այս գործով վկաներից մեկին սպառնալիքների տակ ստիպել են, որ իմ մասին սուտ ցուցմունք տա և չեն թողել, որ գա Հայաստան՝ ասելով, թե ես Հայաստանում մեծ կապեր ունեմ։ Մնացական Մարուխյանը նաև ԱՄՆ-ում հանդիպել է նույն վկայի կնոջը, կրկին սպառնալիքներով սուտ ցուցմունք են կորզել, բայց հետո այդ վկան գրություն էր ուղարկել և նշել, որ իրենցից ցուցմունքները կորզել են սպառնալիքների տակ։ Այդ ամեն, ինչը բացահայտվել է, և նրանք պետք է պատասխան տան իրենց արածների համար։ Բայց դեռ արդյունք չկա, քանի որ ինչ-որ ուժեր դեռևս անդադար աջակցում են Վիտալի Գրիգորյանցին։ Իմ գործը լավագույնս ապացուցում է այն, որ դատաիրավական ոլորտում պետք է ամեն ինչ փոխել»,- ասաց Մարտիրոսյանը։

Տարիներ շարունակ Հոլիվուդում բնակված ու ԱՄՆ օրենքներով առաջնորդված Մարտիրոսյանին ապշեցրել է ՀՀ արդարադատությունը, հատկապես դատավոր Արմեն Վարդապետյանի գործելաոճը։ Մարտիրոսյանը նշեց, որ դատավորը բացարձակ հաշվի չի առել գործի փաստերը, ներկայացված ապացույցները։ Մարտիրոսյանը նաև նշեց, որ կա անձ, որի մոտ դատավոր Արմեն Վարդապետյանը ասել է, որ ստիպված պետք է դատապարտի Մարտիրոսյանին, բայց ուզում է դատարանի դահլիճից չկալանավորել։ Այլ կերպ ասած՝ դատավորը խախտել է խորհրդակցական սենյակի գաղտնիությունը. «Վիտալի Գրիգորյանցն ու իր թիմը՝ Մնացական Մարուխյանը, շատ տարօրինակ կապեր են հաստատել դատավոր Արմեն Վարդապետյանի հետ։ Երբ որ Մարուխյանը եղել է ԱՄՆ-ում, նա հանդիպել է դատավորի որդու՝ Ղազարի հետ, որը ևս ապրում է ԱՄՆ-ում։ Ես գիտեմ, որ Մարուխյանը մի քանի անգամ հանդիպել է նաև դատավորի հետ, իմ մասին ստեր է պատմել, թե իբր ես հոմոսեքսուալ եմ։ Այդ դատավորը հատուկ էր ընտրված։ Նա համառորեն տեղյակ լինելով կեղծիքներից, ապացույցներից, ինձ դատապարտեց։ Բայց այս ամենից ավելի խոսուն է այն փաստը, որ ես հունիս ամսին հանդիպեցի Արմեն Վարդապետյանի հետ աշխատած մի մարդու հետ, որի անունը դեռ չեմ տա։ Նա շատ զարմացած ասաց, որ ճանաչում է Վարդապետյանին։ Նա ինձ ասաց, որ մի քանի անգամ հանդիպել է Արմեն Վարդապետյանի հետ, որը նրան ասել է, որ ես գիտեմ, որ այս գործով ոչ մի հիմք չկա, բացարձակ գործ չկա, բայց ստիպված պետք է դատավճիռ կայացնի, ու ես պետք է անպայման 7 տարի ստանամ։ Ուղղակի ասել է, որ ամեն ինչ պետք է փորձի անի, որ դատարանից չկալանավորվեմ։ Դրա համար էլ արագ-արագ գործը վերջացրին, վկաները չեկան դատարան, Վիտալի Գրիգորյանցը անսպասելի հիվանդացավ, ու դատավորը միտումնավոր հունվարի 14-ին որոշում կայացրեց՝ անտեսելով 3 անգամ մեր ներկայացրած բացարկները։ Ես մտածում էի, որ հեղափոխությունից հետո դատավորները կվախենան ու այլևս նախկինի պես չեն աշխատի, բայց, փաստորեն, չեն վախենում։ Դատավորները շարունակում են պատվեր կատարել ու, վստահ եմ՝ կաշառքից ելնելով։ Բայց ես իմ այս գործով ամեն ինչ կանեմ՝ ապացուցելու համար, թե ովքեր են կաշառակերները, ովքեր են խարդախները, ովքեր են հանցագործները»,- ասաց Մարտիրոսյանը։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում