Այսօր՝ փետրվարի 12-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստը: Այժմ քննարկվում է Գովազդի մասին օրենքում լրացում կատարելու մասին հարցը:
«Արգելվում է ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից ձեռնարկատիրական գործունեության իրականացման հետ կապված հայտարարությունների տեղադրումը Երևան քաղաքի ընդհանուր օգտագործման տարածքներում՝ հենասյուների, էլեկտրասյուների, ծառաբների վրա՝ բացառությամբ բազմաբնակարան շենքերում այդ հայտարարությունների համար նախատեսված վահանակների»,- փոփոխությունը ներկայացրեց նախագծի հեղինակ՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ հիմնականում թղթային ֆորմատի գովազդները փչացնում են քաղաքների տեսքը. «Քաղաքում այդ հայտարարությունների համար կտեղադրվեն անվճար վահանակներ»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































