Միլանում խարդախները ավտոմեքենաների դիմապակիներին կեղծ անդորրագրեր են փակցնում: Անդորրագրերը կազմված են սխալ ավտոկայանման համար եւ պահանջում են վճարել 175 եվրո: Այս մասին հայտնում է Silenzi e Falsita-ն:
Նշվում է, որ ոստիկանությունն արդեն զգուշացրել է քաղաքացիներին խարդախների մասին:
«Մի քանի մեքենաների վրա հայտնաբերվել են անդորրագրեր, ինչպիսին լուսանկարում է»,- նշվում է հայտարարության մեջ:
Իրավապահների խոսքերով, դրանք իրական թվեր չեն, այլ խարդախների կեծածներն են :
Ոստիկանները քաղաքացիներին խնդրել են ոստիկանական բաժանմունքներ բերել նման անդորրագրերը:
Նշվում է, որ շատ վարորդներ արդեն ընկել են խարդախների ծուղակը:
https://www.facebook.com/polizialocalesegrate/posts/2538182103096076












































