Վրաստանը վավերացրել է Մեծ Բրիտանիայի հետ ազատ առևտրի մասին համաձայնագիրը, որը ձևակերպվել էր 2019 թվականի հոկտեմբերին։ Այս մասին փետրվարի 9-ին հաղորդել է Վրաստանի տնտեսության և կայուն զարգացման փոխնախարար Գենադի Արվելաձեն։ ]
«Նախքան Brexit-ը մենք բանակցություններ էինք վարում Մեծ Բրիտանիայի հետ։ Հիմա մենք նույնը ակնկալում ենք բրիտանական կողմից։ Մենք կարծում ենք, որ վավերացումը տեղի կունենա մեկ ամսից։ Մեզ համար կարևոր է ժամանակին ավարտել այս գորևծընթացը»,- ասել է Արվելաձեն։
Մեծ Բրիտանիայի հետ ազատ առևտրի մասին համաձայնագիրը ստորագրվել էր անցած տարվա հոկտեմբերին՝ Վրաստանի ԱԳՆ ղեկավար Դավիդ Զալքալիանիի Լոնդոն կատարած աշխատանքային այցի ժամանակ, հաղորդում է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը։
Ազատ առևտրի մասին գործարքը «Վրաստանի, Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության և Հյուսիսային Իռլանդիայի միջև ռազմավարական գործընկերության և համագործակցության մասին» պայմանագրի մի մասն է կազմում։