Ադրբեջանական Salam News գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան մամլո քարտուղար Քիս Բինը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կառավարության կողմից սեփական քաղաքացիներին Ադրբեջանում ահաբեկչության վտանգի սպառանալիքի մասին արված նախազգուշացումը դեռևս մնում է ուժի մեջ։
Բինը սակայն հրաժարվել է հայտնել իր աղբյուրի մասին՝ նշելով միայն այդ վտանգի առկայության մասին. «Եթե մենք մի քանի անգամ մեր քաղաքացիներին զգուշացնում ենք ահաբեկչության իրականացման վտանգի մասին, ապա սա չափազանց լուրջ հարց է»։
Հիշեցնենք, որ մի քանի ամիս առաջ ԱՄՆ-ի, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի և Իսրայելի կառավարություններն իրենց քաղաքացիներին նախազգուշացրել էին Ադրբեջանում առկա ահաբեկչական վտանգի մասին՝ նրանց խորհուրդ տալով զերծ մնալ Ադրբեջան այցելելուց։