ՌԴ տանող վրացական ռազմական նշանակության ճանապարհին ձնահոսքի պատճառով ավտոմեքենան ընկել է կիրճը: Երկու մարդ, որոնք Հայաստանի և Վրաստանի քաղաքացիներ են, տուժել են, ՌԴ մեկ քաղաքացի զոհվել է, նշվում է Վրաստանի ՆԳՆ հայտարարության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
«Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս մայրուղու Ստեփանծմինդա-Կոբի ճանապարհին հանկարծակի սողանք է տեղի ունեցել, ինչի հետևանքով մեքենան ընկել է կիրճը: Մեքենայում երեք մարդ է եղել. զոհվել է մեկ կին՝ ՌԴ քաղաքացի, երկուսին, որոնք եղել են Հայաստանի քաղաքացի և Վրաստանի քաղաքացի, փրկարարները դուրս են բերել կիրճից: Վերջինի մոտ կոտրվածքներ են եղել»,- ասվում է գերատեսչության հայտարարության մեջ:
Տուժածներին տեղափոխել են հիվանդանոց:
Վրացական ռազմական նշանակության ճանապարհը միակ ավտոմոբիլային ուղին է, որը տանում է Ռուսաստան: Ձյան առատ տեղումների և ձնահոսքի վտանգի պատճառով հունվարի 31-ից որոշ ժամանակով երթևեկությունը ճանապարհի որոշակի հատվածներում դադարեցվել էր: Արգելափակումը չեղարկվել էր փետրվարի 2-ին:









































