Amazon-ի գործադիր տնօրեն Ջեֆ Բեզոսն իր սիրելիի՝ Լորեն Սանչեսի հետ ինտիմ նամակագրության արտահոսքի մեջ մեղադրել է նրա եղբորը՝ Մայքլ Սանչեսին, հաղորդում է Fox business-ը:
Սանչեսն, իր հերթին, դատի է տվել Բեզոսին՝ զրպարտության համար:
Հայցադիմումում նշվում է, որ Բեզոսը National Enquirer-ի տրամադրության տակ հայտնված ինտիմ հաղորդագրությունների և լուսանկարների արտահոսքի հետ կապված սուտ մեղադրանք է ներկայացրել Սանչեսի դեմ: Տղամարդու խոսքերով, Բեզոսի հայտարարությունների հետևանքով ՀԴԲ-ն գրոհ է ձեռնարկել նրա տան վրա:
Նշվում է, որ հայցը հարուցվել է այն բանից հետո, երբ The Wall Street Journal-ը հաղորդել է, որ դատախազները ապացույցներ ունեն, որ տեքստերը Լորեն Սանչեսի հեռախոսից ուղարկվել են եղբոր հեռախոսին: Պարբերականը նաև հայտնել է, որ տղամարդը նամակագրության դիմաց Enquirer-ից 200 հազար դոլար է ստացել:
Տեղեկատվության արտահոսքի մեջ Լորան Սանչեսը նույնպես մեղադրել է իր եղբորը: