Saturday, 20 06 2026
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
18:50
Պակիստանը հայտնել է Հորմուզի նեղուցի հարավային մասում ծովային ականի հայտնաբերման մասին
Դիլիջանում կայանած ավտոմեքենա է այրվել
18:30
Մյունխենում գնացքներ են բախվել․ կա զոհ
Փրկարարները Լոռիում վիրավոր արծվի են տեղափոխել
18:10
Լեհաստանը Զելենսկուն զրկեց բարձրագույն պարգևից․ դիվանագիտական սկանդալ
ՀՀ բանակում վարժանքներ են անցկացվել հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ
Մաչետեով հարձակում՝ Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ կան զոհ և վիրավորներ
Երևան-Մեղրի ավտոճանապարհի դեպի Ջերմուկ տանող հատվածում քարաթափում է տեղի ունեցել
17:30
Իրանը փակում է Հորմուզի նեղուցը
ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ անհիմն շահարկումներից
17:10
Զոհվել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիյեմոն
Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ
16:50
Հունգարիայում Սահմանադրության փոփոխությամբ՝ սահմանափակվել է վարչապետի պաշտոնավարման ժամկետը
Բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ ՀՀ վարչապետ
16:30
Մեծ Բրիտանիան նավերի անձնակազմերին խորհուրդ է տվել Հորմուզի նեղուցով անցնելիս օգտագործել հարավային երթուղին
Վարչապետը ծանոթացել է Երևանի բուսաբանական այգում «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան է ուղարկվել ևս 490 տոննա ցորեն
Պուտինի իրական հակառակորդը Փաշինյանը չէ, այլ հայ ժողովուրդը՝ իր «վատ օրինակով»
15:50
Պակիստանում յոթ մարդ է զոհվել պայթյունների հետևանքով
ՌԴ-ն երաշխավորել է ՀՀ անվտանգությունը իր հարձակումից, ոչ թե՝ այլ թշնամիների
15:30
Վառելիքի գնաճը մեծացրել է էլեկտրամոբիլների պահանջարկը Եվրոպայում
Երկիրը «մխտռողներին» մի՛ քննարկեք՝ ձերբակալե՛ք և վերջ. չարվեն ռադիկալ քայլեր՝ հետո ավելի վատ կլինի
15:10
Արքայազն Հարրին և Մեգանը երեխաների հետ կժամանեն ՄԹ. BBC
Ռուսաստանը «մերժում» է Ուկրաինայում հրադադարը, համաեվրոպական պատերա՞զմ է սպասվում
14:50
Եվրոպայում սպասվում է ուժեղ շոգի ալիք
ՀՀ ֆինանսների նախարարն ու ԿԲ նախագահը մասնակցել են Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
14:30
ԱՄՆ-ն ու Կատարը քննարկում են Իրանի ակտիվների ապասառեցումը
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը. դատախազություն

Գլխուղեղի սուր իշեմիկ կաթվածի բուժման ծրագրում կընդգրկվեն նոր բուժհաստատություններ

Առողջապահության նախարարությունը դրական է գնահատում գլխուղեղի սուր իշեմիկ կաթվածի բուժման ծրագրի արդյունքները:ՀՀ առողջապահության նախարարության Բժշկական օգնության քաղաքականության վարչության հիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության բաժնի գլխավոր կազմակերպիչ Արմինե Աղաջանյանը, ամփոփելով ծրագրի մեկ տարվա արդյունքները, նշեց, որ արդեն անվճար սպասարկել են 403 հիվանդի:

«Հիվանդները պետք է համապատասխանեն ծրագրի չափանիշին, այն է ՝ քաղաքացու մոտ գլխուղեղի սուր իշեմիկ կաթված ախտորոշումը, ընդ որում, դա 0-24 ժամվա ընթացքում, ներառյալ տեղափոխման ժամանակահատվածը: Եթե քաղաքացին ընդգրկվում է ծրագրում, ապա անվճար փոխհատուցվում է, տրամադրվում է անհրաժեշտ միջոցառումների ամբողջ ծավալը»,-ասաց Արմինե Աղաջանյանը:

Նախարարությունը ծրագրի համար 2019 թվականին նախատեսել էր 300 մլն դրամ, սակայն ծախսվել է 675 մլն դրամ: Դա նշանակում է, որ պահանջարկի դեպքում նախարարությունը պատրաստ է ավելացնել ֆինանսավորումը: 2020 թվականի համար նախատեսվել է 650 մլն դրամ, սա ևս նախնական է, անհրաժեշտության դեպքում կավելացվի:

Հայաստանի Հանրապետությունում գլխուղեղի կաթվածի բուժման արդյունավետության բարձրացման և կառավարման համակարգող խորհրդի նախագահ Նունե Եղիազարյանի խոսքով, իրենք հիվանդին ծրագրով բուժծառայություններ են մատուցում՝ առանց նայելու բյուջեն շրջանցել են, թե ոչ:

«Նման ցուցում չկա, սպասարկում ենք բոլոր նրանց, ովքեր համապատասխանում են ծրագրի չափանիշին, անվճար տրամադրվում են բոլոր ծառայությունները: Մենք ունենք ուղեցույց և դրանով էլ առաջնորդվում ենք»,-ասաց Նունե Եղիազարյանը:

Բանախոսներն ընդգծեցին՝ առաջիկայում նախարարությունը նախատեսում է ընդլայնել ծրագիրը: Մասնավորապես, ավելացնել այն հիվանդանոցների թիվը, որոնք կարող են սպասարկել գլխուղեղի կաթվածի բուժման ծրագիրը: Դրա համար նախատեսված է մասնագետների վերապատրաստման լայն ծրագիր:

Նունե Եղիազարյանն ասաց, որ նկատվում է կաթվածով հիվանդների թվի ավելացում: Ներկայացնելով Էրեբունի բժշկական կենտրոնի տվյալները՝ նա նշեց, որ եթե նախկինում այդ ախտորոշմամբ բուժում էին տարեկան 600-800 հիվանդի, ապա 2019 թվականին գրանցվել է այդպիսի 2347 հիվանդ, որից 1712-ը եղել է իշեմիկ կաթված: Մասնագետը նկատեց, որ նվազել է կաթվածի մահացության ցուցանիշը, մասնավորապես, եթե նախկինում տարեկան կտրվածքով այդ ցուցանիշը կազմում էր 25 տոկոս, ապա ներկայում իջել է 17-18 տոկոսի:

https://www.youtube.com/watch?v=vj1IBmdSYt8

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում