Աշխարհում ամենամեծ խցանումներով քաղաքների վարկանիշը գլխավորում են Բանգալորը (Հնդկաստան), Մանիլան (Ֆիլիպիններ) և Բոգոտան (Կոլումբիա): Մոսկվան զբաղեցրել է 6-րդ տեղը աշխարհում և առաջին տեղը՝ Եվրոպայում: Այս մասին ասվում է TomTom ընկերության հետազոտության մեջ:
Աշխարհի ամենածանրաբեռնված քաղաքների տասնյակում են Մումբաին (Հնդկաստան), Պունան (Հնդկաստան), Մոսկվան (Ռուսաստան), Լիման (Պերու), Նյու Դելին (Հնդկաստան), Ստամբուլը (Թուրքիա) և Ջակարտան (Ինդոնեզիա):
Եվրոպայում ամենամեծ խցանումները Մոսկվայում են, Ստամբուլում, Կիևում, Բուխարեստում, Դուբլինում, Սանկտ Պետերբուրգում, Օդեսայում, Նովոսիբիրսկում, Սամարայում և Խարկովում: