Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Մնացականյանի ու Մամեդյարովի նոր ռեկորդը Ժնևում. ի վերջո, ի՞նչ փաստաթուղթ է դրված սեղանին

«Եթե խոսքն այնպիսի գլոբալ փաստաթղթի մասին է, ինչպիսին Մադրիդյան սկզբունքներն են, ապա այդպիսի փաստաթուղթ սեղանին, կարծում եմ, չկա: Բայց եթե չկա հստակ փաստաթուղթ գլոբալ խնդիրների (կարգավիճակ, հանրաքվե) կարգավորման վերաբերյալ, ապա դա չի նշանակում, որ չեն կարող լինել ածանցյալ խնդիրները կարգավորող այլ փաստաթղթեր»:

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի (ԱԳ) նախարարների հերթական հանդիպումը վերջապես կայացավ Ժնևում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո: Սա Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի 10-րդ հանդիպումն էր, որը նոր ռեկորդ սահմանեց բանակցությունների տևողության առումով:

Մոտ 12  ժամ. Մնացականյանի ու Մամեդյարովի նոր ռեկորդը

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը նախապես հայտարարել էր, որ Հայաստանի ԱԳ նախարարը, նախ, հունվարի 29-ին առանձին հանդիպում կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, իսկ հաջորդ օրը՝ հունվարի 30-ին, համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը: Բայց այնպես ստացվեց, որ առաջին հանդիպումը տեղի ունեցավ հունվարի 28-ին, իսկ հաջորդ օրը՝ հունվարի 29-ին, մեկնարկեց Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը, որը շարունակվեց մինչև ուշ երեկո: Բայց սրանով հայ-ադրբեջանական քննարկումները Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ չավարտվեցին: Հայաստանի Արտգործնախարարության մամուլի խոսնակը տեղեկացրեց հայկական լրատվամիջոցներին, որ հանդիպումը շարունակվելու է նաև հաջորդ օրը՝ հունվարի 30-ին:

Մեր հաշվարկներով, եթե հետևենք ժնևյան հանդիպումների մասին տեղեկատվության հիմնական աղբյուրի՝ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի ֆեյսբուքյան գրառումների ժամանակագրությանը, ապա առաջին օրը Մնացականյանի ու Մամեդյարովի հանդիպումը՝ անկախ այն հանգամանքից՝ կանվանենք այն զրույց, խոսակցություն, քննարկում թե բանակցություն, տևել է 7-8 ժամ, իսկ երկրորդ օրվա քննարկումները՝ մոտ 4 ժամ: Այսինքն՝ ընդհանուր առմամբ ժնևյան հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև տևել է 11-12 ժամ: Նախկինում էլ Մնացականյանի ու Մամեդյարովի հանդիպումները Մինսկի խմբի հովանու ներքո կարճատև չեն եղել և միջին հաշվով տևել են 3-4 ժամ, բայց Ժնևն այս առումով բացարձակ ռեկորդ էր:

Տարբեր մեկնաբանություններ

Իսկ ինչո՞ւ ենք շեշտադրում ԱԳ նախարարների հանդիպման երկարատևությունը: Պատճառը շատ պարզ է: Մեր նախորդ վերլուծություններում երբ անդրադառնում էինք Ժնևում սպասվող հանդիպմանը, փորձում էինք քննարկել, հասկանալ, թե կոնկրետ ինչի՞ մասին են խոսելու Մնացականյանն ու Մամեդյարովը համանախագահների հետ միասին. ղարաբաղյան կամ հայ-ադրբեջանական հակամարտության գոտում կայունության պահպանման, հրադադարի ռեժիմի ամրապնդման, վստահության մթնոլորտի ձևավորման կամ ինչպես միջնորդներն են սիրում ասել՝ «ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու» և տեխնիկական բնույթի այլ հարցերի շո՞ւրջ, թե՞ նաև անդրադառնալու են ավելի հիմնարար, սկզբունքային խնդիրների, որոնք վերաբերում են Արցախի հիմնահարցի հանգուցալուծմանն ու տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատմանը, որն, ըստ էության, միջազգային հանրության միջնորդությամբ ավելի քան 25 տարի շարունակվող խաղաղության գործընթացի հիմնական նպատակն է:

Հարցադրման առաջին մասի մեջ մտնող հարցերը միշտ էլ եղել են օրակարգում, դրանց հետ կապված հստակություն քիչ թե շատ կտա: Բայց եթե երկրորդ մասն էլ է համապատասխանում իրականությանը, ապա տրամաբանական է, որ այդ քննարկումները Երևանի ու Բաքվի միջև տեղի ունենան հակամարտության կարգավորման ինչ-որ նախագծի, ծրագրի, աշխատանքային փաստաթղթի շուրջ: Բայց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ժնևի հանդիպումից օրեր առաջ՝ ս. թ. հունվարի 25-ին, հայտարարեց, որ «այս պահին [բանակցությունների] սեղանին չկա որևէ թուղթ, որ մենք քննարկենք»:

Ավելին, դեռ 1 տարի առաջ, երբ Հայաստանի նոր ղեկավարի և Ադրբեջանի նախագահի միջև պաշտոնական հանդիպում դեռևս չէր եղել, բայց տեղի էին ունեցել մի քանի ոչ-պաշտոնական հանդիպումներ միջազգային տարբեր համաժողովների շրջանակներում, Փաշինյանը հատուկ ընդգծում էր, որ Ալիևի հետ այդ զրույցները չեն կարող համարվել բանակցություններ, քանի դեռ բանակցությունների լիարժեք ձևաչափը չի վերականգնվել և պաշտոնական Ստեփանակերտի ներկայացուցիչը չի նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ որպես բանակցային գործընթացի լիիրավ մասնակից:

Ի հեճուկս հայկական կողմի այս պնդումների՝ Էլմար Մամեդյարովը Զոհրաբ Մնացականյանի հետ նախորդ հանդիպումներից հետո մի քանի անգամ հայտարարել է, թե բանակցային սեղանին դրված են ռուսական առաջարկները, որոնք լրատվական դաշտում առավել հայտնի են «Լավրովի պլան» անունով: Իսկ նախորդ տարվա դեկտեմբերի սկզբին՝ Բրատիսլավայի նախարարական հանդիպման նախօրեին, Մամեդյարովը Բաքվում՝ ՌԴ ԱԳ նախարար Ս. Լավրովի հետ համատեղ ասուլիսին, հույս հայտնեց, որ Բրատիսլավան նոր փուլի սկիզբ կդառնա և շուտով կսկսվեն «սուբստանտիվ» բանակցություններ:

Ժնևում քննարկվել են կարգավորման սկզբունքներն ու տարրերը

Արտաքին քաղաքական հարցերի փորձագետ Գրիգորի Տրոֆիմչուկը  «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում համաձայնել էր այն տեսակետին, որ այսպես կոչված՝ առարկայական բանակցությունները ղարաբաղյան հիմնախնդրի սկզբունքային հարցերի շուրջ ամենայն հավանականությամբ տեղի են ունենում ոչ թե ԱԳ նախարարների, այլ ավելի բարձր՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումների մակարդակով: Բայց Ժնևի 11-12 ժամանոց հանդիպումից հետո շատերի մոտ, այդ թվում՝ Հայաստանում, լուրջ կասկածներ առաջացան առ այն, որ Մինսկի խմբի ձևաչափի շրջանակներում տեղի են ունենում բովանդակային բանակցություններ Արցախի հիմնախնդրի կարգավորման շուրջ: Եվ հանդիպումների փակ ռեժիմն էլ, բնականաբար, պարարտ հող է ստեղծում դավադրության տարբեր տեսությունների ու վարկածների շրջանառման համար:

Թե ի՞նչ են խոսել նախարարները 2-3 օր շարունակ, բնականաբար, ոչ ոք չգիտի՝ դիվանագիտական շատ նեղ շրջանակներից բացի, քանի որ բանակցություններն ընթանում են գաղտնիության պայմաններում: Բայց նույնիսկ աղքատիկ պաշտոնական հաղորդագրություններից շատ բան կարելի է կռահել, հատկապես եթե ուշադրություն դարձնենք տողատակերին: Մասնավորապես, ՀՀ ԱԳՆ-ի ամփոփիչ հայտարարության մեջ, ի թիվս այլ հարցերի, նշվում է նաև «ապագա կարգավորման հիմքը հանդիսացող սկզբունքների և տարրերի» քննարկման մասին:

«Եռօրյա ինտենսիվ քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին առնչվող հարցերի լայն շրջանակի. 2019 թվականին ձեռք բերված պայմանավորվածությունների և քննարկված առաջարկների իրականացումը և ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու ուղղությամբ հնարավոր հաջորդ քայլերը, ապագա կարգավորման հիմքը հանդիսացող սկզբունքները և տարրերը։ Քննարկվել են նաև կարգավորման գործընթացի առաջմղմանն ուղղված ժամանակացույցը և օրակարգը:

Նախարար Մնացականյանը շեշտել է խաղաղ գործընթացում Արցախի ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչների ներգրավման անհրաժեշտությունը», – ասված է Արտգործնախարարության հաղորդագրության մեջ:

Երկարատև բանակցությունների մեջ զարմանալու բան չկա

Խոսելով թեմայի շուրջ՝ Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի (Թավթս համալսարան, ԱՄՆ) գիտաշխատող, միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը շեշտում է՝ նախ և առաջ պիտի հասկանանք այն հանգամանքը, որ Արցախի հիմնախնդրի բանակցությունները միատարր բանակցություններ չեն, և խոսքը միայն Արցախի կարգավիճակի կամ տարածքների հարցի մասին չէ:

«Կան տասնյակ, եթե ոչ հարյուրավոր ածանցյալ հարցեր, որոնց մասին կողմերը պարբերաբար կարող են խոսել և քննարկումներ ծավալել: Ենթադրենք՝ փախստականների, ռազմագերի հետ կապված հարցեր և այլ տեսակի հարցեր, որոնք, ըստ էության, բանակցային փաթեթի բաղադրիչ են, բայց ամենակարևոր հարցերը չեն, այսինքն՝ չեն վերաբերում Արցախի կարգավիճակին, ինքնորոշման իրավունքին և այլն: Եվ բնական է, որ նման հարցեր կարող են քննարկվել և այդ քննարկումները կարող են շարունակվել տևական ժամանակ՝ մի քանի օր կամ մի քանի ժամ: Այստեղ զարմանալու ոչինչ չեմ տեսնում և կարծում եմ, որ ցանկացած բանակցային գործընթաց, մանավանդ Արցախյան կարգավորման գործընթացը կարող է ունենալ տասնյակ հարցեր, որոնց շուրջ կողմերը կարող են գալ ընդհանուր հայտարարի, և կարող են լինել տասնյակ հարցեր, որոնց շուրջ կողմերին չհաջողվի հասնել ընդհանուր հայտարարի: Այսպես որ՝ ես որևէ զարմանալու բան չեմ տեսնում երկարատև բանակցությունների տեսանկյունից», – «Առաջին լրատվական»-ի զրույցում ասաց Սուրեն Սարգսյանը:

Բանակցային գործընթացի երկու հարթությունները

Իսկապես, Ղարաբաղյան բանակցային գործընթացը բարդ է ու բազմաշերտ, գործընթացի շրջանակներում կան տասնյակ ու հարյուրավոր հարցեր, խնդիրներ, որոնք վերաբերում են խաղաղության գործընթացի առաջմղմանը, խաղաղ կարգավորման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու կարևոր առաջնահերթությանը և խաղաղության պայմանագրի նախապատրաստությանն ու ստորագրմանը: Այս համատեքստում առանցքային տեղ ունեն միջազգային իրավունքի այն սկզբունքներն ու հակամարտության կարգավորման տարրերը կամ այսպես ասած՝ հիմնական հասկացությունները, որոնց հիման վրա վերջին 25 տարվա ընթացքում մի շարք նախագծեր են մշակվել: Այս սկզբունքներն ու տարրերը արտացոլված են 2007 թ.-ին ստորագրված Մադրիդյան սկզբունքներում: Դրանց մասին 2019 թ. մարտի 9-ի հայտարարությամբ հիշեցրեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ, ի դեպ, դրանից 3 օր անց Ստեփանակերտում հայտարարեց, որ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջ քաշվող 3 սկզբունքները և 6 տարրերը «կարևոր պարզաբանումների» կարիք ունեն:

Բանակցային գործընթացի բարդության ու բազմաշերտության իմաստով, իհարկե, դժվար է չհամաձայնել մեր զրուցակցի՝ Սուրեն Սարգսյանի հետ: Բայց մեծ հաշվով, եթե շատ չխորանանք մանրամասնությունների մեջ, բանակցային գործընթացն ունի երկու հիմնական հարթություն: Դրանցից մեկը վերաբերում է տարածաշրջանում կայունության պահպանմանն ու շփման գծում հրադադարի ռեժիմի ամրապնդմանը, ռազմական նոր սրացումների կանխարգելմանն ու նմանատիպ այլ խնդիրների, իսկ երկրորդը՝ Ղարաբաղյան հիմնախնդրի բուն հանգուցալուծման հետ կապված հարցերին՝ կարգավիճակ, տարածքներ, փախստականներ, խաղաղապահներ, տրանսպորտային և հաղորդակցության կապերի վերականգնում և այլն:

«Գլոբալ փաստաթուղթ» սեղանին չկա. քննարկվում են ածանցյալ խնդիրներ

Եթե 2018 թ. Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի նոր ղեկավարության և ադրբեջանական կողմի միջև սկսված շփումները պայմանականորեն համարենք նոր շրջափուլ ղարաբաղյան բանակցություններում, ապա այս նոր ժամանակաշրջանում՝ մինչև Ժնևի հանդիպումը, արձագանքելով Բաքվի այս կամ այն հայտարարությանը, թե, ասենք, քննարկվել են 2016 թ. ռուսական առաջարկները,  «Լավրովի պլանը» կամ էլ վերոնշյալ տարրերից մի քանիսը, մասնավորապես՝ «զորքերի դուրսբերման» և «խաղաղապահների տեղակայման» հարցերը, վարչապետ Փաշինյանի վարչակազմը,  ի դեմս վարչապետի կամ ՀՀ ԱԳՆ-ի, կա՛մ հերքում էր այդ հայտարարությունները, կա՛մ էլ, լավագույն դեպքում, հերքման հետ միասին ավելացնում էր, որ «քննարկումների բովանդակային մասը շարունակում է ընթանալ միմյանց դիրքորոշումներին ծանոթանալու, պարզաբանելու ու հստակեցնելու տիրույթում»։ Իսկ նախորդ տարվա դեկտեմբերին, Մամեդյարովի հերթական հարցազրույցից հետո, ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը հայտարարեց հետևյալը․ «Այն բոլոր առաջարկները, որոնք չեն ապահովում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը, չեն կարող ընդունելի լինել Հայաստանի համար»։

Բայց այս անգամ Արտգործնախարարությունն ասում է, որ Ժնևում քննարկվել են նաև ապագա կարգավորման հիմքը հանդիսացող սկզբունքներն ու տարրերը: Իսկ ի՞նչ խորությամբ են դրանք քննարկվել. կրկին «միմյանց դիրքորոշումներին ծանոթանալու» մակարդակո՞վ: Այս մեկուկես տարվա ընթացքում կողմերը դեռ չե՞ն հասցրել ծանոթանալ միմյանց դիրքորոշումներին ու մոտեցումներին: Ի վերջո, կարգավորման փաստաթուղթ կա՞ բանակցությունների սեղանին, թե՞ ոչ:

Պատասխանելով հարցին՝ միջազգայնագետ Սուրեն Սարգսյանն ասաց. «Եթե խոսքն այնպիսի գլոբալ փաստաթղթի մասին է, ինչպիսին, ենթադրենք, Մադրիդյան սկզբունքներն են կամ այլ սկզբունքներ, ապա այդպիսի փաստաթուղթ սեղանին, կարծում եմ, չկա: Բայց եթե չկա հստակ փաստաթուղթ գլոբալ խնդիրների (կարգավիճակ, հանրաքվե) կարգավորման վերաբերյալ, ապա դա չի նշանակում, որ չեն կարող լինել ածանցյալ խնդիրները կարգավորող այլ փաստաթղթեր: Ենթադրենք, եթե երկու կողմերն ինչ-որ երկրորդային, ածանցյալ հարցերի շուրջ գան պայմանավորվածության՝ դրանց վերաբերյալ նույնպես կարող են մշակվել ինչ-ինչ փաստաթղթեր: Եվ միգուցե կողմերը ոչ թե բանակցում են, այլ քննարկում են հնարավոր համագործակցությունը այլ հարցերի շուրջ և այլ ձևաչափերով: Այնպես որ ես կարծում եմ՝ չկա Մադրիդյան սկզբունքների նման գլոբալ փաստաթուղթ, որի շուրջ կընթանան բանակցություններ, բայց, ըստ ամենայնի, ընթանում են քննարկումներ, մոտեցումների ճշգրտումներ տասնյակ կամ հարյուրավոր ածանցյալ խնդիրների վերաբերյալ, որոնք ինչ-որ մի պահի, բնականաբար, պետք է համապատասխանեցվեն գլոբալ փաստաթղթի, որը կարող է դրվել սեղանին»:

«Առարկայական բանակցությունների» մասին

Այսպիսով, ի՞նչ եզրակացություն պիտի անենք այս ամենից: Ո՞ւր հասավ բանակցային գործընթացը Ժնևից հետո: Մամեդյարովի ասած «առարկայական բանակցությունները» Ժնևի հանդիպումով սկսվեցի՞ն, թե՞ ոչ: Եվ առհասարակ ի՞նչ ենք հասկանում՝ «առարկայական բանակցություններ» ասելով:

Սուրեն Սարգսյանը պատասխանում է, որ մի բան մենք ենք հասկանում՝ «առարկայական բանակցություն» ասելով, ու լրիվ այլ բան՝ ադրբեջանցիները: Իսկ ադրբեջանցիները նոր բան չեն ասում՝ «փչացած ձայնասկավառակը» պտտելուց բացի. «Առարկայական բանակցություններ» ասելով՝ ադրբեջանցիները նկատի ունեն, որ հայկական զորքերը պետք է դուրս բերվեն «Ադրբեջանի տարածքներից», և դա համարում են որպես հիմք՝ առարկայական բանակցություն սկսելու համար: Բնական է, որ նման մոտեցմանը հայկական կողմը համաձայնել պարզապես չի կարող»:

Պետք է ուշադիր լինել ներքին զարգացումներին՝ հատկապես Ադրբեջանում

Իսկ ինչ վերաբերում է ընդհանուր իրավիճակին՝ մեր զրուցակիցն առաջարկում է ուշադրություն դարձնել հակամարտող երկու երկրներում՝ թե՛ Հայաստանում և թե՛ Ադրբեջանում տեղի ունեցող ներքաղաքական դինամիկ զարգացումներին, որոնք անխուսափելիորեն ազդելու են երկու կողմերի դիրքորոշումների, այս կամ այն հայտարարության վրա նաև Արցախի հարցի շուրջ: Սուրեն Սարգսյանը այդ թվում և ներքաղաքական գործոններով է պայմանավորում բանակցությունների ընթացքի մասին Բաքվի և Երևանի մեկնաբանությունների ակնհայտ հակասությունը. «Միշտ պիտի հաշվի առնենք, որ Ադրբեջանում շուտով խորհրդարանական ընտրություններ են տեղի ունենալու, և այդ ընտրությունների և հնարավոր քաղաքական փոփոխությունների տրամաբանությունը հաշվի առնելով՝ Ադրբեջանը պարբերաբար կոշտ հայտարարություններով է հանդես գալու, ինչը նաև ներքին սպառման նպատակ ունի: Այդ իսկ պատճառով կարծում եմ, որ մինչև ընտրությունները Ադրբեջանը կարող է բանակցությունների կամ այլ գործընթացների իմիտացիա անել, բայց մենք միշտ պիտի պատրաստ լինենք ցանկացած հնարավոր զարգացման:

Ինչ վերաբերում է Հայաստանին՝ Հայաստանն էլ, հաշվի առնելով հայկական լրատվական կամ քաղաքական դիսկուրսի տրամադրությունները, իր կողմից կարող է ինչ-որ բան ավելացնել Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը կամ կարող է նաև առանձին հայտարարությամբ կամ պարզաբանումներով հանդես գալ: Ես սա նորմալ եմ գնահատում և առաջարկում եմ պարզապես հաշվի առնել այն քաղաքական իրողությունները, որոնք կան Ադրբեջանում և Հայաստանում: Եվ հենց այս իրողությունները հաշվի առնելով՝ երկու պետությունների ղեկավարները կամ առնվազն ԱԳ նախարարները կանեն այս կամ այն հայտարարությունը»:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում