Thursday, 02 07 2026
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ
19:50
Ֆոն դեր Լայենը կմասնակցի Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին
Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունի
19:30
Արտակարգ շոգի սպառնալիքի տակ է հայտնվել ԱՄՆ-ի մոտ 160 միլիոն բնակիչ. ABC News
Գործարկվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նոր պաշտոնական կայքը
19:10
Google-ը ԵՄ-ում պարտվել է 4,1 միլիարդ եվրոյի տուգանքի գործով բողոքարկումը
Երախտապարտ ենք Հայաստանի ժողովրդին, կառավարությանը համագործակցության համար. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար
18:50
Թրամփը քննադատել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմական ծախսերը
Քննարկվել են Հայաստան-Դանիա հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր
18:30
Հորմուզի նեղուցն ԱՄՆ-ի համար խաղահրապարակ չէ. Իրանի ԶՈւ
ՊՆ-ն զորակոչիկների համար մրցույթ է հայտարարել «1991 ստորաբաժանման» մեջ ընդգրկվելու համար
Եթե պարզվի՝ մեր քաղաքացիների ազատությանը սպառնում է, դա չենք անի․ վարչապետը՝ IMEI համակարգի մասին
Սիրիայի ԱԳ նախարարը պատրաստակամություն է հայտնել հանդիպելու «Հեզբոլլահ»-ի ներկայացուցիչների հետ
Եվրամիությունը Ռուսաստանի հետ «նոր դիմակայություն չի փնտրում»
Սիրիայում ավարտին է հասցվել խորհրդարանի ձևավորման գործընթացը
Միակ երկիրն ենք՝ չունենք ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ, և նման արտոնություն ենք ստանում
Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել 2 անձ
Վաղուց նախապատրաստվել ենք․ ինչ որ մեկի փռշտոցից ՀՀ նավթամթերքային շուկան այլևս չի ցնցվում․ վարչապետ
17:30
«Ացտեկաում» մեզ շատ-շատ խոչընդոտներ են սպասում. Տուխել
Երկաթուղին ՀՀ սեփականությունն է, մենք այն պետք է կառավարենք․ ՀԿԵ ն բոլոր պրոցեսներում ներգրավված է
17:20
Զեղծարարությունների կանխարգելում «Ստոպ» գործիքով AEB Mobile-ում
Ինչո՞ւ պետք է մարդուն հիվանդացնեք, հետո էլ գլուխ գովանք՝ բուժման փողը տվեցինք․ Փաշինյան
17:10
Լիտվան կվերացնի երկրի տարածքում միջուկային զենքի տեղակայման սահմանադրական արգելքը
Ունենք դեպքեր՝ ՊՆ ում մարդը ծանր հիվանդ է, ֆիննախում՝ առողջ, սոցապում՝ պատերազմի վետերան վարչապետ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում

Փաշինյանը «շուռ տվեց» բանակցությունների սեղանը․ Մամեդյարովը լռում է

«Փաշինյանի հայտարարությունների այս շարքը, ըստ էության, շուռ տվեց ոչ միայն ողջ պրոցեսը, այլև բանակցությունների սեղանը։ Այսպիսով, կարելի է ասել, որ տվյալ պահին հենց Փաշինյանն է կառավարում բանակցային գործընթացը, առավել ևս որ Ադրբեջանի արտգործնախարարը լռում է ու ոչինչ չի ասում երկարամյա գործընթացում տեղի ունեցող նման հեղափոխական տեղաշարժերի վերաբերյալ»։

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի (ԱԳ) նախարարներն այսօր հանդիպում են Ժնևում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ նշելով, որ Զոհրաբ Մնացականյանի ու Էլմար Մամեդյարովի հանդիպումը տեղի կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ։ Երեկ՝ հունվարի 28-ին, Հայաստանի ԱԳ նախարարը նաև առանձին հանդիպում է ունեցել Մինսկի խմբի համանախագահների հետ։ Ինչպես այս, այնպես էլ Մնացականյան-Մամեդյարով հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն առնչվող հարցերի լայն շրջանակի։

Սա կլինի Զոհրաբ Մնացականյանի և Մամեդյարովի թվով արդեն 10-րդ հանդիպումը, որի ընթացքում նրանք կխոսեն Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցերի մասին։ Այն, որ նախարարներն այս տարվա սկզբին հանդիպելու են, հայտնի էր վաղուց։ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը մոտ երկու շաբաթ առաջ շտապեց հայտարարել, որ հանդիպումը տեղի է ունենալու մինչև հունվարի վերջ։ Հիմա, երբ նոր հանդիպման փաստն արդեն պաշտոնապես հաստատվել է, կարևոր է հասկանալ բանակցությունների օրակարգն ու ընդհանուր նշանակությունը խաղաղության գործընթացի տեսանկյունից։

Սեղանին որևէ փաստաթուղթ չկա

Հանդիպումից օրեր առաջ թեման ակտիվացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Կապանում ս. թ. հունվարի 25-ին տեղի ունեցած մեծ ասուլիսին լրագրողներից մեկի խնդրանքով խոսելով բանակցային գործընթացի ընդհանուր վիճակի մասին։ Փաշինյանն ընդգծել է, որ Երևանի և Բաքվի միջև ընթացող բանակցությունների հարցերի շրջանակը գաղտնիք չէ, և բոլորը գիտեն, թե ինչի մասին է ինքը խոսում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ փակ սենյակում: Վարչապետի խոսքերով՝ այդ քննարկումների շրջանակն ինքն ուղենշել է 2019 թ․ մարտի 12-ին, երբ Ստեփանակերտում՝ Արցախի նախագահի նստավայրում, տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգության խորհուրդների համատեղ նիստը՝ Հայաստանի վարչապետի և Արցախի նախագահի համանախագահությամբ։

«Այդ շրջանակի մասին ենք մենք խոսում հիմա: Այս պահին սեղանին չկա որևէ թուղթ, որ մենք քննարկենք: Եվ մենք պետք է միասին աշխատենք ավելի կոնկրետ, ավելի առարկայական քննարկումների փուլին մոտենալու համար»,- ասել է Փաշինյանը:

Հայաստանի վարչապետի այս հայտարարությունը, որ այս պահին բանակցությունների որևէ թուղթ չկա, շատ հետաքրքիր իրավիճակ է ստեղծում ժնևյան բանակցությունների նախօրեին։ Որովհետև մի կողմից պաշտոնական Երևանը ասում է, որ ներկայումս հակամարտության կարգավորման որևէ ծրագրի հիման վրա բանակցություններ չեն ընթանում, իսկ մյուս կողմից՝ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը համառորեն պնդում է, որ բանակցությունների սեղանին դրված է հակամարտության կարգավորման ռուսական նախագիծը՝ «Լավրովի պլանը»։

https://www.1in.am/assets/uploads/2019/08/00-908.jpg

Փաշինյանը շուռ տվեց բանակցությունների սեղանը

Այդ դեպքում ինչի՞ շուրջ են խոսելու, երկխոսելու, զրուցելու երկու երկրների արտգործնախարարները։ Կրկին հակամարտության գոտում կայունության պահպանման, հրադադարի ամրապնդման, վստահության մթնոլորտի ձևավորման և նմանատիպ այլ հարցերի շո՞ւրջ։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում թեմայի վերաբերյալ իր կարծիքը հայտնեց «Եվրասիական գաղափարների արհեստանոց» հիմնադրամի (The Workshop of Eurasian Ideas Foundation) փորձագիտական խորհրդի նախագահ, արտաքին քաղաքականության, պաշտպանության և անվտանգության հարցերի փորձագետ Գրիգորի Տրոֆիմչուկը՝ ասելով, թե իրադրությունն իսկապես պարադոքսալ է, քանի որ մի կողմից, ինչպես Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարն էր ժամանակին ասում, ղարաբաղյան բանակցությունների սեղանին վաղուց դրված է վերջին 25 տարվա ընթացքում ընդունված, մշակված անհրաժեշտ փաստաթղթերի ողջ փաթեթը, իսկ մյուս կողմից Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե «այս պահին որևէ թուղթ սեղանին չկա»։

«Բացի դրանից՝ վերջին մեկուկես տարվա ընթացքում Հայաստանի վարչապետն էլ իր հերթին հրապարակել է մի շարք թեզիսներ Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ՝ սկսած այն հայտարարությունից, որ ղարաբաղցիները ևս պետք է մասնակցեն բանակցություններին, ինչին, որքան էլ տարօրինակ է, ո՛չ Բաքուն, ո՛չ էլ Մոսկվան որևէ հստակ, հասկանալի ու ըմբռնելի արձագանք չտվեցին։ Թեև Փաշինյանի հայտարարությունների այս շարքը, ըստ էության, շուռ տվեց ոչ միայն ողջ պրոցեսը, այլև բանակցությունների սեղանը։ Այսպիսով, կարելի է ասել, որ տվյալ պահին հենց Փաշինյանն է կառավարում բանակցային գործընթացը, առավել ևս որ Ադրբեջանի արտգործնախարարը լռում է ու ոչինչ չի ասում երկարամյա գործընթացում տեղի ունեցող նման հեղափոխական տեղաշարժերի վերաբերյալ։ Այդ պատճառով էլ ԱԳ նախարարներն իսկապես խոսելու բան չունեն Ժնևում։ Նրանք նախկինում էլ են բազմիցս խոսել ոչ մի բանի մասին կամ ոչնչի մասին չեն խոսել, ուստի նրանց համար դժվար չի լինի նույնը կրկնել։ Ես չեմ կարծում, թե Բաքվի ներկայացուցիչ Էլմար Մամեդյարովը հանկարծ դեմարշ կանի և հրապարակայնորեն կասի այն ամենը, ինչ վաղուց ժամանակն է ասելու։ Առնվազն սկսած այն ժամանակվանից, երբ 2018 թվականի գարնանը Փաշինյանը որդեգրեց ղարաբաղյան բանակցություններում ճշգրտումներ անելու հստակ ու ակնհայտ քաղաքական գիծը», – մեզ հետ զրույցում ասաց Տրոֆիմչուկը՝ ավելացնելով, որ Ժնևում, իր կարծիքով, կկրկնվեն բոլորիս վաղուց ծանոթ դիվանագիտական բառակապակցությունները՝ «լարվածության նվազեցում, հրադադարի ռեժիմի ամրապնդում, վստահության մթնոլորտի ձևավորում» և այլն։

«Փաշինյանը վաղուց է բացել իր բոլոր խաղաքարտերն ու դրել բանակցությունների սեղանին, բայց հակառակ կողմը, չգիտես ինչու, համառորեն լռում է ու չի խոսում դրա մասին։ Որպես փորձագետ՝ ես բազմիցս հայտարարել եմ, որ այդ լռությունը նվազագույնը զարմանք է առաջացնում, իսկ առավելագույնը խրախուսում է Փաշինյանին հետագա նախաձեռնողական քայլերի, ինչն էլ նա անում է մեծ հաճույքով։ Ոչ մի, այսպես կոչված, առարկայական քննարկում չի եղել ու չի կարող լինել, քանի որ առարկայական միակ քննարկումը կարող է կապված լինել հողերը Ադրբեջանին հանձնելու հետ»,- կարծում է ռուսաստանցի փորձագետը։

ԱԳ նախարարները հանդիպում են ուտել-խմելո՞ւ

Ուրեմն կարո՞ղ ենք արձանագրել, որ հակամարտության կարգավորման ավելի բարդ, սկզբունքային կամ ինչպես Մամեդյարովն է սիրում ասել՝ «սուբստանտիվ» (առարկայական) խնդիրները, որոնք վերաբերում են բուն հիմնախնդրի հանգուցալուծմանն ու վերջնական խաղաղության հաստատմանը (օրինակ՝ Արցախի կարգավիճակի հարցը, այս կամ այն շրջանի հարցը, փախստականների, խաղաղապահների, սահմանների ճշգրտման և մյուս առանցքային հարցերը) այսպես թե այնպես քննարկվում են ավելի բարձր՝ երկրների ղեկավարների և ոչ թե ԱԳ նախարարների մակարդակով։

Գրիգորի Տրոֆիմչուկը պատասխանում է, որ, այո՛, կարող ենք այդպես ասել․ «Ըստ ամենայնի, արտգործնախարարները հենց այնպես են հանդիպում՝ մի բան ուտելու, խմելու։ Շվեյցարիայում լավ են կերակրում։ Բայց որևէ կոնկրետություն կամ այսպես ասած՝ «սուբստանտիվություն» (այս բառը բոլոր դիվանագետներն են սիրում) այնտեղ չկա։ Անգամ դրան մոտ բան չկա։ Իրական «սուբստանտիվությունը» տենդենցն է դեպի հողերի հանձնում Ադրբեջանին։ Ո՛չ հրադադարը շփման գծում, ո՛չ գերիների փոխանակումը, ո՛չ էլ մնացած ցավամոքիչ (ես էլ մի գեղեցիկ բառ օգտագործեմ) հարցերը «սուբստանտիվության» հետ կապ չունեն։ Եվ ընդհանրապես որքան ավելի քիչ անհասկանալի բառեր ու տերմիններ լինեն, այնքան ավելի լավ»։

Եթե բանակցություններն ընդհատվեն՝ կարելի է սպասել հարվածի

Իսկ մեր հարցին, թե ի՞նչ ակնկալիքներ ունի ժնևյան բանակցություններից և ի՞նչ կարող է այն տալ խաղաղության գործընթացին, արտաքին քաղաքական հարցերի փորձագետ Գրիգորի Տրոֆիմչուկը պատասխանեց, որ իր կարծիքով՝ այն ոչինչ էլ չի տա կոնֆլիկտի խաղաղ կարգավորմանը։

«Բայց լավն այն է, որ քանի դեռ նման հանդիպումներ են տեղի ունենում, պատերազմ չի լինի։ Այսինքն՝ դրանք դրական են ժամանակավոր խաղաղության, հակամարտության գոտում հրադադարի պահպանման առումով։ Չէ՞ որ բանակցությունների ընդհատումն ավելի վատ հետևանքներ կունենա։ Եվ եթե, վերջիվերջո, նման բան տեղի ունենա, ապա և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը ամեն վայրկյան կարող են սպասել հարվածի։ Դրա համար տվյալ հանդիպման նշանակությունը հենց հանդիպման փաստի մեջ է»,- ավելացրեց փորձագետը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում