Wednesday, 24 04 2024
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Ղարաբաղյան կարգավորման բանալին առայժմ Մոսկվայում չէ. շուտով կարող է լինել. Տարասով

«Լավրովի պլան» գոյություն չունի: Դա բլեֆ է: Ամերիկացիներն ասում են՝ «Լավրովի պլան» գոյություն չունի, ֆրանսիացիները ասում են՝ «Լավրովի պլան» գոյություն չունի: Իսկ երբ Մամեդյարովն է խոսում «Լավրովի պլանի» մասին, ուզում է ասել, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանալին Մոսկվայում է: Այդ բանալին առայժմ Մոկսվայում չէ: Շուտով կարող է լինել»:

Ադրբեջանի արտաքին գործերի (ԱԳ) նախարար Էլմար Մամեդյարովը մի քանի օր առաջ ադրբեջանցի լրագրողների հետ զրույցում ասել է, թե Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հերթական հանդիպումը տեղի կունենա մինչև հունվարի վերջ: Մամեդյարովի խոսքերով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պնդել են, որ նման հանդիպում տեղի ունենա:

Հայկական կողմը ո՛չ հերքում, ո՛չ հաստատում է

«Արմենպրեսը» տեղեկացնում է, որ ադրբեջանական կողմի այս հայտարարությանը անդրադարձել է Հայաստանի Արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ ասելով, որ ՀՀ ԱԳՆ-ն շարունակում է կիրառել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումների համաժամանակյա հանրայնացման պրակտիկան:

«ՀՀ ԱԳՆ-ն յուրաքանչյուր հանդիպման մասին տեղեկացնում է ընդունված կարգով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջոցով բոլոր մանրամասների համաձայնեցումից հետո: Մենք շարունակում ենք կիրառել հանդիպումների հանրայնացման այդ պրակտիկան»,- ասել է Նաղդալյանը:

Այլ խոսքերով, եթե փորձենք թարգմանել ՀՀ ԱԳՆ-ի այս պատասխանը՝ ավելի ճիշտ է, որ նման հանդիպումների մասին հայտարարվի այն ժամանակ, երբ բոլոր կողմերի միջև ճշտված և համաձայնեցված կլինեն հանդիպման վայրը, ամսաթիվը և մյուս հարցերն ու պայմանները: Իսկ ադրբեջանական կողմը շարունակում է իր ավանդական գործելաոճը՝ արտգործնախարարների գրեթե բոլոր հանդիպումներից առաջ սեպարատ կարգով հայտարարելով այս կամ այն քաղաքում տեղի ունենալիք հանդիպման մասին: Ի դեպ, հերթական հանդիպումների մասին Մամեդյարովի հայտարարությունները հետագայում հիմնականում հաստատվում են: Օրինակ, նախորդ տարի նման մի քանի դեպք եղել է: Այս անգամ էլ թերևս անհավանական չէ, որ արտգործնախարարներ Մնացականյանն ու Մամեդյարովը մոտ ժամանակներում կրկին հանդիպեն՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին առնչվող հարցերը: Առավել ևս, ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակն, ըստ էության, ո՛չ հաստատել, ո՛չ էլ հերքել է Մամեդյարովի հայտարարությունը: Մնում է միայն պարզել հանդիպման վայրը, ամսաթիվը և ձևաչափը:

Սովորական գործընթաց. կյանքը հիասքանչ է

Վերջին անգամ Զոհրաբ Մնացականայնն ու Էլմար Մամեդյարովը հանդիպել էին նախորդ տարվա՝ 2019 թ. դեկտեմբերի 4-ին, Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում, ԵԱՀԿ 26-րդ նախարարական համաժողովի շրջանակներում: Հանդիպումը տեղի էր ունենում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ: Բրատիսլավայի հանդիպումից հետո ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունն իր հաղորդագրության մեջ նշել էր, որ երկու նախարարները միջնորդների հետ քննարկել են ոչ միայն հրադադարի ամրապնդման, վստահության ամրապնդման միջոցառումների իրականացման, այլև հաջորդ տարվա սկզբին համատեղ աշխատանքը շարունակելու ծրագրերը։ Այսինքն՝ այս տարվա սկզբին ամեն դեպքում հանդիպում նախատեսվում է:

Մերձավոր Արևելքի և Կովկասի հարցերի փորձագետ, ռուսաստանյան «Ռեգնում» լրատվական գործակալության սյունակագիր Ստանիսլավ Տարասովը կարծում է, թե դժվար է ասել՝ կոնկրետ ե՞րբ տեղի կունենա արտգործնախարարների նոր հանդիպումը: Գուցե դա տեղի ունենա հունվարին, գուցե՝ փետրվարի սկզբին: Բայց պարզ է մի բան, որ «սեզոնը բացվել է»:

«Նրանք կարող են ընտրել ցանկացած ամսաթիվ: Տեղն ու ամսաթիվը կորոշվի Մինսկի խմբի հետ միասին: Կընտրեն ինչ-որ մի կուրորտ, կնայեն եղանակին… Բրատիսլավան շատ սիրուն քաղաք էր: Հիմա գուցե Սկանդինավիայում որոշեն հանդիպել. այնտեղ չեն եղել: Այսինքն՝ կընտրեն տեղը, հարթակը, ամրոցը, հյուրանոցը և կհանդիպեն: Կյանքը հիասքանչ է: Իսկ ինչ վերաբերում է հանդիպման ձևաչափին՝ լինում են հանդիպումներ, որոնք տեղի են ունենում Մինսկի խմբի եռանախագահների հովանու ներքո, և լինում են հանդիպումներ, որոնք կազմակերպվում են համանախագահող երկրներից մեկի կողմից: Հետո նորից միասին են հանդիպում: Սա սովորական գործընթաց է: Ոչ մի նոր բան այստեղ չկա: Մենք տեսանք, որ Մամեդյարովը հայտարարեց առաջիկա հանդիպման մասին, իսկ Հայաստանը, որպես կանոն, ձգձգում է: Երբեմն նաև հակառակն է լինում:  Ըստ ամենայնի, բանակցային գործընթացը կշարունակվի: Հունվարյան տոներն ավարտվել են, և գալիս է աշխատանքի ժամանակը: Սովորաբար նման հանդիպումները նախապատրաստվում են ԱԳՆ-ների խորհրդականների, կոնսուլտանտների, աշխատակիցների մակարդակով, որպեսզի նախարարները խոսելու ինչ-որ մի բան ունենան», –«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Տարասովը:

«Թռչնիկ» դնելու համար

Մյուս կարևոր հարցը վերաբերում է Մնացականյան-Մամեդյարով հերթական՝ թվով արդեն 10-րդ հանդիպման բովանդակությունը: Կոնկրետ ի՞նչ հարցեր են քննարկելու: Դրանք վերաբերելու են միայն անվտանգության, հայ-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակի հետ կապված խնդիրներին, հրադադարի ամրապնդմանը, կողմերի միջև վստահության կառուցման միջոցառումների՞ն, թե՞ նաև հակամարտության կարգավորման հիմնարար հարցերին՝ տարածքներ, կարգավիճակ, փախստականներ, խաղաղապահներ և այլն:

Հարցի երկորդ մասն, իհարկե, մամուլին և հանրությանը առավել, քան հետաքրքիր է: Իսկ Մամեդյարովի՝ Բրատիսլավայի հանդիպումից հետո արած հայտարարությունը ռուսական ենթադրյալ ծրագրի՝ «Լավրովի պլանի» առկայության մասին կրկնապատկում է այդ հետաքրքրությունը:

Շեշտենք, որ Հայաստանի ԱԳՆ-ն հերքել է Ադրբեջանի արտգործնախարարի հայտարարությունը՝ ընդգծելով, որ ներկայումս հակամարտության կարգավորման որևէ ծրագրի հիման վրա բանակցություններ չեն ընթանում։

Իսկ Ստանիսլավ Տարասովը, որը Բրատիսլավայի հանդիպումից հետո մեզ հետ զրույցում խոսում էր «լավրովյան սցենարի» մասին, ասում էր, որ այն հեռանում է, քանի որ Բրատիսլավայում «սաբոտաժ» է տեղի ունեցել, այժմ ասում է, որ «Լավրովի պլան» գոյություն չունի. «Լավրովի պլան» գոյություն չունի, դա Բաքուն է հորինում: Կան ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ջանքեր: Ոչ մի «Լավրովի պլան» էլ գոյություն չունի: Դա բլեֆ է: Ռուսաստանի ԱԳՆ-ն պաշտոնապես հայտարարել է՝ «Լավրովի պլան» գոյություն չունի, կան կոնկրետ առաջարկներ, որոնք մշակել է Մինսկի խումբը և որոնք համանախագահներն առաջ են տանում: Ամերիկացիներն ասում են՝ «Լավրովի պլան» գոյություն չունի, ֆրանսիացիները ասում են՝ «Լավրովի պլան» գոյություն չունի: Իսկ երբ Մամեդյարովն է խոսում «Լավրովի պլանի» մասին, նա ուզում է ասել, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանալին Մոսկվայում է: Այդ բանալին առայժմ Մոկսվայում չէ: Շուտով կարող է լինել:

Ամեն դեպքում, դատելով ներկայիս իրավիճակից՝ ես որևէ իրական օրակարգ չեմ տեսնում՝ ինչի՞ մասին են նրանք խոսելու, ինչպե՞ս են խոսելու, ի՞նչ ձևաչափով են խոսելու, որտե՞ղ են խոսելու: Ոչ ոք չգիտի այս հարցերի պատասխանը: Միակ համոզմունքը, որ ես հիմա ունեմ, հիմնվելով Բրատիսլավայի հանդիպման վրա, այն է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բազային սկզբունքներ՝ ինչպիսին, օրինակ, Մադրիդյան սկզբունքներն են, այսօր չեն քննարկվում: Քննարկվում են դետալային, մանր հարցեր՝ դիպուկահարների կրակոցները, բախումների կանխարգելումը, հրադադարի ամրապնդումը, հումանիտար ինչ-որ հարցեր (ինչպես տեսաք՝ լրագրողների միջև փոխայցելություն տեղի ունեցավ) և այլն: Այս ամենը, այսպես կոչված, խաղաղության ձևավորման բանաձևն է: Բայց այն չի ստացվում ո՛չ Հայաստանում, ո՛չ Ադրբեջանում: Սա՝ առաջինը:

Երկրորդը, այս հանդիպումները գնալով սովորական բնույթ են ստանում, քանի որ ավելի լավ է խոսել, քան պատերազմել: Բայց եթե խոսում ենք հիմնախնդրի կարգավորման մասին, ապա դրա շուրջ սովորաբար բանակցությունները տեղի են ունենում ավելի բարձր մակարդակով: Նկատի ունեմ պետությունների ղեկավարներին:

Բայց որքան տեղյակ եմ՝ Մնացականյանը հայտարարել է, որ Փաշինյանի և Ալիևի հանդիպում առայժմ չի նախատեսվում: Մի խոսքով՝ Մինսկի խումբն աշխատում է. նրանք պիտի «թռչնիկ» դնեն: Երևանը աշխատում է. պիտի «թռչնիկ» դնի: Բաքուն աշխատում է. պիտի «թռչնիկներ» դնի: Այլ բան առայժմ չեմ տեսնում: Ահա և վերջ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում