Friday, 26 04 2024
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Անակնկալ ռեկորդներ խոշոր հարկատուների ցանկում
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ

Հանդիպումները կարող են երկարատև լինել. ինչքան իրարից հեռու են կողմերի դիրքորոշումները, այդքան ավելի շատ բան կա քննարկելու

Ժնևում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի երկօրյա քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին առնչվող հարցերի լայն շրջանակի. 2019 թվականին ձեռք բերված պայմանավորվածությունների և քննարկված առաջարկների իրականացումը և ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու ուղղությամբ հնարավոր հաջորդ քայլերը, ապագա կարգավորման հիմքը հանդիսացող սկզբունքները և տարրերը։ Քննարկվել են նաև կարգավորման գործընթացի առաջմղմանն ուղղված ժամանակացույցը և օրակարգը:  Հանդիպումից հետո շատ իրարամերժ, տարաբնույթ մեկնաբանություններ են հնչում։ Մասնավորապես, տեսակետ կա, որ տեղի է ունենում ինտենսիվ բանակցային գործընթաց, որի մասին Հայաստանի իշխանությունները լռում են։ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Միքայել Զոլյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ հանդիպումից հետո իրարամերժ մեկնաբանությունները միանգամայն բնական են, ինչպես նաև մանիպուլյատիվ մեկնաբանությունները, ինչն արդեն որոշակի մարդկանց գիտակցված գործունեության արդյունքն է, միշտ էլ հնչելու են թե՛ ներսում, թե՛ դրսում։

«Մենք պետք է որ արդեն դրան սովորած լինեինք։ Այս դեպքում, մասնավորապես շատ է խոսվում հանդիպման տևողության մասին։ Իհարկե, ես հասկանում եմ, որ շատերին արտառոց է թվում, որ հանդիպումն այդքան երկար է տևել, բայց հիմնել դրա վրա ինչ-որ հեռու գնացող մեկնաբանություններ, սա կարծում եմ այնքան էլ լուրջ չէ։ Ես կարծում եմ, մտահոգվելու առիթ չկա։ Եթե լինի ինչ-որ փաստաթուղթ, դրա մասին մենք անպայման կիմանանք։ Մինչև հիմա Հայաստանի իշխանությունը հնարավորինս բաց և թափանցիկ գործելակերպ է ունեցել ղարաբաղյան կարգավորման հարցում, կառավարության բոլոր մոտեցումներն ու գնահատականները այդ գործընթացի վերաբերյալ շատ լավ հայտնի են հանրությանը։ Ավելին, մինչև այժմ Հայաստանի որևէ կառավարություն այդքան բաց չի եղել այդ առումով։ Սակայն, մենք պետք է հասկանանք, որ այս գործընթացը բազմակողմ գործընթաց է, և ընդհանրապես աշխարհում ընդունված է, որ դիվանագիտությունը միշտ չէ, որ ամբողջապես հանրային բնույթ ունի»,-ասաց Զոլյանը։

Նա նշեց, որ չի տեսնում որևէ պատճառ չվստահելու արտգործնախարարին կամ կառավարությանը, իսկ հանդիպումները կարող են երկարատև լինել, և դա բնական է, ինչքան իրարից հեռու են կողմերի դիրքորոշումները, այդքան ավելի շատ բան կա քննարկելու։ Իսկ մանիպուլյացիաները, որոնք կապված են Արցախի հարցի հետ, սկսվեցին դեռևս հեղափոխության օրերին, և շարունակվելու են այնքան ժամանակ, որքան նախկին իշխանության ներկայացուցիչները հնարավորություն ունեն դրանք տարածելու։ Բայց ՀՀ քաղաքացիների իրական կարծիքի և մտահոգությունների հետ դրանք որևէ կապ չունեն»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում