Sunday, 05 07 2026
20:00
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար
Գյումրի-Երևան ավտոճանապարհին ՃՏՊ է տեղի ունեցել․ կա վիրավոր
17:45
Չինաստանը նոր արբանյակ է դուրս բերել ուղեծիր
Ուշադրություն. ամեն թուղթ ՀԴՄ չէ․ վարչապետ
17:15
Սլովակիայում չեն կարողացել Ֆիցոյին ցմահ թոշակից զրկելու հանրաքվե անցկացնել
Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատանքը․ Shamshyan
16:45
Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի բովանդակությունից
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել սուրբ և անմահ պատարագին
WhatsApp-ը կթույլատրի օգտանունով կապ հաստատել՝ առանց հեռախոսահամարի
Սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ
15:45
48 ժամ՝ Երևանում, ուր գնալ և ինչ անել․ միջազգային պարբերականի անդրադարձը
Վերին Խոտանան ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել
NASA-ն փորձում է փրկել տիեզերք ընկնող Swift աստղադիտարանը
Ռուսաստանը «տորպեդահարում» է իրանա-ամերիկյան բանակցությունները
14:45
Խամենեիի սգո արարողությունը Թեհրանում. նոր առաջնորդ Մոջթաբան բացակայում է․ Reuters
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
14:15
Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին
Փաշինյանը Եկատերինբուրգում կհանդիպի Միշուստինի հետ
13:45
Bloomberg. Հորմուզի նեղուցում օմանյան երթուղով նավարկությունը հասել է նվազագույնի
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է. Ալեն Սիմոնյան
12:45
Թրամփի հետ քննարկել ենք ռազմաճակատում առկա իրավիճակը․ Զելենսկի

Իշխանությունը կրկնապատկեց ուշանալու տեմպերը. ՍԴ ճգնաժամի հանգուցալուծումը թողնել սահմանադրական փոփոխություններին վտանգավոր է

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, որն ավելի վաղ Սահմանադրական դատարանի շուրջը ստեղծված ճգնաժամի հանգուցալուծումը տեսնում էր վաղ կենսաթոշակի ինստիտուտի ներդրման մեջ և հավատացած էր, որ ՍԴ անդամները կօգտվեն դրանից, հիմա էլ Սահմանադրական դատարանի շուրջը ստեղծված ճգնաժամի լուծումը տեսնում է միայն սահմանադրական բարեփոխումների միջոցով: Այս մասին նախարարը ասաց կառավարության վերջին նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ: «Սահմանադրական դատարանի և դատական համակարգի ճգնաժամի լուծումը ես տեսնում եմ համալիր սահմանադրական բարեփոխումների արդյունքում: Դատաիրավական, իրավապահ համակարգերում ճգնաժամի լուծումը և հանրության վստահության վերականգնումը կլինեն միայն մեր նախանշած ռազմավարությունների արդյունքում»,- ասել է արդարադատության նախարարը՝ չբացառելով, որ հնարավոր է այդ փոփոխություններից հետո ստեղծվի ամբողջությամբ նոր Սահմանադրական դատարան:

Նշենք, սակայն, որ փորձագիտական հանրությունը, մասնագիտական շրջանակները արդեն իսկ ահազանգում են, որ շատ վտանգավոր է ՍԴ ճգնաժամի հանգուցալուծումը թողնել սահմանադրական փոփոխությունների շրջանակում, քանի որ այդ փոփոխությունները կարող են շատ երկար տևել՝ 1-2 տարի, իսկ ՍԴ-ում ու առհասարակ դատական համակարգի շուրջը ստեղծված այս վիճակը այդքան ձգելը կարող է հանգեցնել քաոսի։ Փաստաբան Կարապետ Բադալյանը նախօրեին մեզ հետ զրույցում ասել էր, որ դատական իշխանությունը մեզանում առկախված վիճակում է հիմա։ Դատական իշխանությունը ներկայումս ամբողջությամբ ֆունկցիոնալ չէ, դրա նկատմամբ վստահություն չկա, իսկ դրա առողջացման ուղղությամբ կոնկրետ քայլեր դեռ չեն արվում։ Եվ քանի դեռ այս վիճակը շարունակվում է, ճգնաժամը շարունակվելու է։

«Սահմանադրական փոփոխությունների քննարկումները դեռ չեն սկսվել, եթե սկսվեն էլ, ապա մեկ-երկու տարի կտևեն, քանի որ դա լուրջ հարց է։ Եվ մենք չենք կարող այս ամբողջ ժամանակահատվածում ապրել անվստահելի դատական համակարգի առկայությամբ։ Դատական համակարգը լրջագույն դեր ունի, առանց դրա չկա ժողովրդավարություն, իրավական պետություն։ Պետք է կոնֆլիկտները լուծել հասարակության մեջ, իսկ եթե չլուծենք, ապա քաոսի առաջ կկանգնենք։ Պետք է օր առաջ դատական համակարգի հանդեպ անվստահությունը վերացնել, և նրանք, ովքեր այդ անվստահության աղբյուրն են, պետք է նույնպես հեռացվեն։ Դատական համակարգը իր դերը պետք է վերականգնի, առավել ևս՝ Սահմանադրական դատարանը, որի դերը շատ կարևոր է»,- նշել էր Բադալյանը։

ՀԱԿ իրավական հարցերի համակարգող Արմեն Խաչատրյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ եթե ՍԴ ճգնաժամի հանգուցալուծման հարցը Սահմանադրության փոփոխությունների շրջանակում քննարկվեր 2018-ի մայիս ամսին, ապա դա լիովին ընդունելի, տրամաբանական կլիներ, բայց 2020-2021 թվականին լուծել Սահմանադրական դատարանի հարց, նշանակում է  հաշտվել մտքի հետ, որ իշխանությունները անզոր են Հրայր Թովմասյանի առաջ, անզոր են Սերժ Սարգսյանի գրած Սահմանադրության խութերի առաջ։

«Իշխանությունները շատ են ուշացել, հիմա էլ ուշանում են, ուշանալու տեմպերը ներկայումս բազմապատկել են։ Ներկայումս եթե որոշում է  կայացվում մի քիչ էլ ժամանակ ձգել, դա խոստովանություն է, որ Սերժ Սարգսյանի  Սահմանադրությունը հաղթում է մեր իշխանությունների ամբողջ իրավական կառույցներին, և հանգում ենք  այն աքսիոմատիկ ճշմարտությանը, որ այս Սահմանադրությունը կարված է եղել Սերժ Սարգսայնի հագով ոչ թե սուպերվարչապետության կամ այլնի համար։ Սա սուպերսերժսարգսյանական Սահմանադրություն է։ Այս Սահմանադրությունը փորձանք է մեր պետության գլխին, որից օր առաջ պետք է ազատվել։ Եթե իշխանությունը այլ ճանապարհ չի տեսնում, ուրեմն թող ավելի լուրջ  մտածի ընդհանրապես Սահմանադրությունից ազատվելու մասին»,- ասաց Խաչատրյանը։

Իրավապաշտպան Արտակ Կիրակոսյանը, սակայն, խնդիր չի տեսնում ևս 1-1.5 տարի սպասելու մեջ, եթե, իհարկե, դրա արդյունքում կունենանք որակյալ Սահմանադրություն և դատական համակարգ:

«Ես ավելի վտանգավոր եմ համարում հապճեպ քայլեր ձեռնարկելը,  խնդիրների լուծմանը հապճեպ մոտեցումներ ցուցաբերելը, ինչը եղավ մոտ կես տարի առաջ։ ԱԺ-ն նախ դիմեց ՍԴ՝ Հրայր Թովմասյանին անվստահություն հայտնելու համար, ապա մշակեց վաղ կենսաթոշակի ինստիտուտը, այլ լուծումներ։ Ես սա ավելի վտանգավոր ճանապարհ եմ համարում։ Պետք է հարցը հստակ դնել՝ մենք ունենք ընդհանրապես դատական համակարգի խնդի՞ր, թե՞ ունենք Հրայր Թովմասյանի խնդիր։ Ինձ համար այս ամենի մեջ Հրայր Թովմասյանի խնդիրն ամենափոքրն է, քանի որ մենք ունենք ընդհանուր անվստահություն դատական համակարգի նկատմամբ, մենք ունենք խնդիր դատական անկախության հետ կապված։ Իսկ այս ամենը կարելի է  լուծել միայն սահմանադրական փոփոխություններով»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Կիրակոսյանը և հավելեց՝ ուրախ է, որ իշխանություններին չի հաջողվում անձնավորված համակարգային խնդիր լուծել, և հիմա իրենք քայլեր են ձեռնարկում Սահմանադրության շրջանակներում խնդիրներին  համակարգային լուծում տալու համար։

Իրավապաշտպանը կարծում է, որ սահմանադրական փոփոխությունների գործընթացը անժամկետ չէ. կարելի է 1.5  տարվա մեջ հարցը լուծել։ Եթե մինչև տարեվերջ նախագիծը լինի, հետո հանրային քննարկումներ կսկսվեն, ու հանրաքվե կլինի: «Լրիվ իրատեսական է, որ հաջորդ տարի ամռանը արդեն ունենանք նոր Սահմանադրություն։ Կարևոր է, որ նորմալ, առանց շտապելու մշակվեն հայեցակարգը, նախագիծը, ու կատարվի որակյալ աշխատանք։ Ինչ վերաբերում է Սահմանադրական դատարանին, ապա ես չեմ կարծում, որ այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ ՍԴ-ում կաթվածահար վիճակ է, դիմումները բոյկոտվում են, չեն քննվում։ Այդ իմաստով մենք խնդիր չունենք։ Հետևաբար ես կարծում եմ, որ լրիվ հնարավոր է 1.5-2 տարի դիմանալ և արդյունքում ունենալ իսկապես լավ կարգավորումներ»,- եզրափակեց Արտակ Կիրակոսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում