Sunday, 21 06 2026
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի

Էլեկտրիկ Երևանի գործով մեղադրանք է առաջադրվել ոստիկանության գնդապետին

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող Էլեկտրիկ Երևան անունով հայտնի քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով ոստիկանության գնդապետ Ա. Ա.-ին մեղադրանք է առաջադրվել այն հանցավոր արարքի կատարման համար, որ վերջինս, զբաղեցնելով ՀՀ ոստիկանության համապատասխան վարչության պետի տեղակալի պաշտոնը, 2015 թվականի հունիսի 23-ին անցել է իր պաշտոնեական լիազորությունները, որը զուգորդվել է բռնության գործադրմամբ:

Ըստ առաջադրված մեղադրանքի` 2015 թվականի հունիսի 23-ին` ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից էլեկտրաէներգիայի թանկացման դեմ Երևան քաղաքում անցկացվող հավաքը ցրելու ընթացքում, Ազատության հրապարակին հարակից տարածքում, Ա. Ա.-ն ոստիկանության երկու այլ ծառայողների հետ բռնել է հավաքի մասնակիցներից Ֆիլիպ Արզումանյանին և, դուրս գալով իր պաշտոնեական լիազորությունների շրջանակից, բռունցքով երկու անգամ դիտավորությամբ հարվածել է նրա գլխի շրջանին` էական վնաս պատճառելով Ֆիլիպ Արզումանյանի իրավունքներին ու օրինական շահերին:

Քրեական գործից Ա. Ա.-ի վերաբերյալ անջատված մասով նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում վերը նշված քրեական գործի նախաքննության ընթացքում մի շարք այլ դրվագներով ևս հնարավոր է եղել ձեռք բերել հանցանքի կատարումը վկայող բավարար ապացույցների համակցություն, որի հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 2-րդ մասով, 164-րդ հոդվածի 1-ին մասով և 185-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ ոստիկանության 4 ծառայողների, որոնց վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Նրանց վերաբերյալ արդեն կան օրինական ուժի մեջ մտած դատավճիռներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում