Saturday, 20 06 2026
14:50
Եվրոպայում սպասվում է ուժեղ շոգի ալիք
ՀՀ ֆինանսների նախարարն ու ԿԲ նախագահը մասնակցել են Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
14:30
ԱՄՆ-ն ու Կատարը քննարկում են Իրանի ակտիվների ապասառեցումը
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը. դատախազություն
14:10
Գիտնականները տիեզերքում տարօրինակ երևույթ են հայտնաբերել
Որոնվում է 1938թ. ծնված Նադյա Ղալաչյանը
13:50
«Աուրուսի» արտադրությունը Թաթարստանում փակվում է. նախագիծը անշահավետ է
Շիրակի մարզպետի հանձնարարությամբ սկսվել են Գյումրիում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով գույքային վնասների գնահատման աշխատանքները
13:30
«Եմենի Սարդ-մարդը» մահացել է հրաբխային խառնարանում
Վիենի քաղաքապետի գլխավորությամբ Հայաստան ժամանած պատվիրակության անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
13:10
Մեծ Բրիտանիան 16-ից ցածր տարիքի երեխաներին կարգելի օգտվել սոցիալական ցանցերից
Սկսվել են Գյումրիում ուժեղ կարկուտի վնասների գնահատման աշխատանքները
12:50
1 զոհ, 89 վիրավոր կա՝ Մեծ Բրիտանիայում գնացքների բախման հետևանքով
Հունաստանում քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները
12:30
Պակիստանի ՆԳՆ ղեկավարը մեկնել է Իրան․ IRNA
ՄԱԿ-ի քննարկմանը ներկայացվել են միգրացիայի ոլորտում Հայաստանի գրանցած առաջընթացն ու ծրագրերը
12:10
«Friends»-ի ռեժիսոր Ջեյմս Բերոուզը մահացել է
Սպասվում է կարճատև անձրև
11:50
Թրամփը ներկայացրել է Կատարից նվեր ստացած ինքնաթիռը
11:40
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում
11:30
Քուշներն ու Ուիթքոֆֆը մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար. Axios
11:20
Շախմատի պատանիների աշխարհի գավաթ․ 4 խաղափուլից հետո հայ շախմատիստների արդյունքները
11:10
Նավթի գներն աճել են – 19/06/26
Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
10:50
Մունդիալ-2026. ԱՄՆ-ն հաջորդ փուլում է, Բրազիլիան հաղթեց Հայիթիին
Խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Մոսկվային թվում է՝ մենք մտնում ենք ԵՄ և ՆԱՏՕ, ինչը, մեղմ ասած, այդպես չէ և ծիծաղ է առաջացնում
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է CSIS-ի Եվրոպայի, Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի ղեկավարությանը
Նոր ընտրությունները ևս տարբերակ են․ ՔՊ-ն ավելի շատ ձայն կստանա
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում

Քոչարյանի հոխորտանքները իշխանության անլրջության հետևանք են, իսկ դիրիժորը նստած է Մոսկվայում

Սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը բանտախցից հերթական հարցազրույցն է տվել և, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է իր առաջիկա քաղաքական ծրագրերին. «Ճակատագրի հեգնանքն այն է, որ ինձ ազատությունից զրկելով՝ մեր իշխանությունն այսօր լրացնում է այն, ինչ այն ժամանակ չհաջողվեց ազերիներին։ Պատմությունը գիտի բանտերից հաջող քաղաքական պայքարի շատ ոգեշնչող օրինակներ։ Հավանաբար, ինձ վիճակված է շատ կարևոր դեր խաղալ երկիրը մեր ազգային ինքնությունը քայքայող արատավոր իշխանությունից ազատելու գործում»,- նշել է Քոչարյանը։

Վերջինս նաև վստահություն է հայտնել, որ ավելի վաղ իր մատնանշած «կոնսենսուս մինուս մեկ» ձևաչափն արդեն կայացել է։ Ինչ վերաբերում է արտահերթ ընտրությունների անցկացմանը, Քոչարյանն ասել է. «Կանցկացվե՞ն, արդյոք, ընտրություններն արդեն այս տարի՝ կախված է քաղաքական գործընթացների ինտենսիվությունից, քաղաքացիների ներգրավվածության աստիճանից, իշխող խմբակցության կայունությունից և, իհարկե, իշխանությունների սխալներից: Իրադարձությունների նման զարգացման հավանականությունը բավականին բարձր եմ համարում։ Վարչապետի՝ Կապանում տեղի ունեցած վերջին ասուլիսի նման էքսցենտրիկ ասուլիսները միայն արագացնում են գործընթացը»։

Քաղաքագետ Արկադի Վարդանյանի կարծիքով՝ Քոչարյանի հոխորտանքներն իշխանությունների անլրջության, ողջամտության բացակայության հետևանք են: «Բացի այդ՝ իրենց Հինգերորդ ալիքով ինչ-որ ֆիլմ են ցուցադրել Քոչարյանի «հերոսությունների» մասին։ Ինչպես տեսնում եք՝ բոլոր տեղերից, ամբողջ ճակատով գրոհում են, իսկ ո՞վ է այդ գրոհի հնարավորությունը ստեղծում, եթե ոչ՝ իշխանությունը, եթե ոչ՝ անձամբ պարոն Նիկոլ Փաշինյանը։ Ես որևէ այլ մեղավոր չեմ տեսնում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր այն հարցին՝ Քոչարյանն իշխանություններին տապալելու հնարավորություն ունի՞, քաղաքագետը պատասխանեց. «Քոչարյանի հեռացնելով չէ, այստեղ տեղի ունեցողի դիրիժորը Մոսկվայում է նստած։ Հրահանգն այնտեղից է գալիս, սրանք էլ գործում են այդ հրահանգով։ Ամենասարսափելին այն կլինի, որ մենք ստիպված լինենք մնալ Ռուսաստանի գաղութի կարգավիճակում։ Սա մեր ազգային անվտանգության համար անընդունելի է։ Չօգտվել այն հանգամանքից, որ այս տարի լրանում է Վուդրո Վիլսոնի կայացրած իրավարար վճռի հարյուրամյակը՝ ուղղակի հանցագործություն է, ազգային դավաճանություն։ Իսկ Քոչարյանը չունի հանրային աջակցություն, բայց ունի փաստաբաններ, Լևոն, Սեդրակ Քոչարյան որդիներ, պաշտպաններ՝ հանձին Հրայր Թովմասյանի, Կրեմլում հովանավորներ, էլ չեմ ասում, որ անսահման փող ունի։ Պիցցայակերները նշանակություն չունեն, դրանք «իքիբիր» հանգամանքներ են, որևէ նշանակություն չունեցող, պարզապես ֆոն են ստեղծում։ Իսկ հիմնական հրահանգները գալիս են Մոսկվայից, ու ցավալին հենց դա է։ Մենք ինքներս մեզ անգործության ենք մատնել։ Եթե 1 տարի ու 9 ամիսը գոնե կիսաարդյունավետ օգտագործած լինեինք, այսօր ամբողջ քաղաքակիրթ աշխարհը մեր թիկունքին կանգնած կլիներ։ Ես դրանում ոչ մի վայրկյան չեմ կասկածում»։

Քաղաքագետ Լևոն Շիրինյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով Քոչարյանի հարցազրույցին՝ ասաց. «Ինքը բառացիորեն քաղաքագիտություն չգիտի, օրինաչափություններին չի տիրապետում, ժողովրդի տրամադրությունները չի հասկանում։ Ցավալի է, որ նա այդքան երկար կառավարել է աղքատացած Հայաստանում»։

Ըստ մեր զրուցակցի՝ Քոչարյանն այսօր կռիվ է տալիս վերածնվող հայկական պետականության դեմ. «Օրինակ՝ ես մասնակցեցի ընտրություններին ու չանցա խորհրդարան, բայց դա ինձ բոլորովին չխանգարեց մնալ հեղափոխության իդեալների հետ ու պայքարել Նոր Հայաստանի համար։ Իմ կռիվն անձնական չէր, մենք կանգնած ենք վարչապետի կողքին ու սատարում ենք վարչապետին՝ միևնույն ժամանակ իմանալով, որ նա հենց Քոչարյանի հարցում անհետևողական է։ Հեղափոխության իդեալը՝ «Մերժի՛ր Սերժին», իրականացված չէ, կողոպուտի, բանակի ունեզրկման, ապրիլյան պատերազմում 130-ից ավելի զոհերի, Սարի թաղի գործողությունների համար պատժված չեն։ Այսինքն՝ հեղափոխության իդեալները չեն իրականացել»։

Քաղաքագետի դիտարկմամբ՝ ստեղծված իրավիճակում վարչապետն ունի պատասխանատվություն: «Բայց մենք մնում ենք վարչապետի ու հեղափոխությունն առաջնորդած ուժերի կողքին։ Մենք էլ կարող էինք ողբ սարքել ու հակադրվել, բայց մեր պայքարը քաղաքական է ու Հայաստանի շահերից է բխում։ Մարդիկ հեղափոխության առաջնորդին ձայն են տվել, ու եթե բանտում գտնվող մարդը քաղաքական հոտառություն ունի, ապա պետք է հասկանա, որ երկու տարում քաղաքական լեգիտիմության անկում չի կարող լինել, որ նոր ընտրություններ նշանակվեն։ Այս կոնտեքստում անհեթեթ ու դավադիր եմ համարում նաև ազգային համաձայնության կառավարության շրջանառումը։ Նրանք, ովքեր մերժվել են ու 4-5 ձայն ունեն, ինչո՞ւ պետք է կառավարության մաս կազմեն։ Իսկ նախկինների հետ բավական է մուկն ու կատու խաղանք, կտրուկ միջոցների ժամանակն է»,- եզրափակեց Շիրինյանը։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում