Հոլիվուդյան դերասան և ռեժիսոր Սիլվեսթեր Ստալոնեն Instagram-ում տեսաուղերձ է հրապարակել, որում նա ամբողջովին ալեհեր է:
Դերասանը բաժանորդներին կոչ է արել երբեք կանգ չառնել նպատակին հասնելու ճանապարհին:
«Պահիր հարվածը, բարեկամ, պահիր հարվածը»,- դերասանը ցիտել է Ռոքի Բալբոային՝ իր հերոսին «Ռոքի» ֆիմերի շարքից:
73-ամյա դերասանը երկար տարիներ ներկում էր մազերը, գրում է Daily Mail-ը: Ստալոնեի հետևորդները նշել են, որ իրենց դուր է գալիս դերասանի նոր տեսքը: