ԱՄՆ Բարձրագույն դատարանը Դոնալդ Թրամփի վարչակազմին թույլատրել է բարդացնել ԱՄՆ քաղաքացիություն ստանալն այն ներգաղթյալներին, որոնք պետական օգնության կարիք ունեն: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Այժմ պետությունն արտասահմանցիներին քաղաքացիություն ստանալու համար կարող է մերժել անբավարար կրթության, անգլերենի ոչ բավարար գիտության կամ տարիքի համար: Փաստեր՝ որոնցով կարելի է կանխատեսել, թե ապագայում երկրի քաղաքացուն սոցիալական օգնություն անհրաժեշտ կլինի, թե ոչ:
Այն մասին, որ ԱՄՆ վարչակազմը պատրաստվում է մտցնել այսպիսի կանոններ, առաջին անգամ հայտնի դարձավ 2019 թվականի օգոստոսին: Այն ժամանակ դա բացատրեցին որպես հարկատուներին «հասարակության բեռից» պաշտպանելու միջոց: