Friday, 12 06 2026
Ավտոմոբիլիստներին գնդակահարելու հումորը անհաջող է․ քաղաքապետի խոսնակ
18:50
Facebook-ում և Messenger-ում տեղի է ունեցել գլոբալ խափանում
Ուզբեկստանի նախագահի ուղերձը՝ «Քաղաքացիական պայմանագրի» հաղթանակի առթիվ
18:30
Մեծ Բրիտանիան, Ավստրալիան և Կանադան խաղաղության հիմնադրամ են ստեղծում իսրայելապաղեստինյան հակամարտության կարգավորման համար
Բրյուսելում քննարկվել են ՀՀ-ԵՄ և ՆԱՏՕ-ի հետ պաշտպանական համագործակցության հարցեր
Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանին թույլ չի տա  միջուկային զենք ունենալ, քանի դեռ  վարչապետ է
Իրանը և ԱՄՆ «մոտ են փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը»
17:50
Դեմբելեն պաշտպանել և աջակցել է Մբապեին
ՏԿԵ նախարարն այցելել է Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Չարենցավանի հատված, որտեղ կայծակի հարվածից կամուրջ էր փլուզվել
17:30
ՆԱՏՕ-ն մտադիր է 2027 թվականին սկսել Կոսովոյում իր ուժերի կրճատումը
Առաջիկա ժամերին Գյումրիում և Ապարանում հորդառատ անձրև է սպասվում
17:10
Եվրահանձնաժողովը 540 միլիոն եվրո կհատկացնի ֆերմերներին՝ պարարտանյութերի գների աճի պատճառով
Ընտրակաշառքի գործերով 3 թեկնածու փախուստի մեջ է. Ալեքսանյան
Իսրայելը հայտարարել է մեկ շաբաթում Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 310 թիրախի հարվածելու մասին
Բնապահպանական հորդոր․ կենդանական տեսակների բացթողումը միայն օրենքով սահմանված կարգով
16:30
Հնդկաստանի ԱԳՆ-ն կանչել է Նյու Դելիում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարին առևտրային նավերին հարվածների առնչությամբ
ՀՀ պատվիրակությունը խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել ԵԱՀԿ Մշտական խորհրդի 1568-րդ նիստում
16:10
Լեհաստանի սպառազինությունը համալրվել է F-35 կործանիչներով
Երկրաշարժ՝ Հայաստանում
Երկրաշարժ՝ Ադրբեջանում
Ձերբակալվել է ԵՊՀ-ի դասախոս՝ իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար
Թիվ 12/13 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվել
ՀԾԿՀ-ն և HELVETAS SWISS Intercooperation-ը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր.
15:10
Ռուսաստանն ու Ուկրաինան նոր փոխադարձ հարվածներ են հասցրել
Ինչո՞ւ ապրիլյան քառօրյա մարտերից հետո Երևանում բացվել է Նժդեհի արձանը
14:50
ԱՄՆ-ում ուժեղ փոթորիկներ․ տորնադոները վնասներ են հասցրել մի քանի նահանգներում
«Ասում ա գործ կա Ծառուկյանի ընտրությունների համար, հա՞»․ ՀԿԿ նոր ձայնագրությունը ընտրակաշառքի գործով
14:30
Ֆրանսիայի և Իրանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել
Ոչ մեկ չի կարող ձեզ հանել տեղամասից». Արմեն Գալջյան
14:10
Իրանի հրթիռային ծրագրի հարցը բանակցությունների օրակարգից դուրս է մնացել. «Mehr»

Հատուկ ուշադրություն հեղեղատարների կարգավորման խնդրին

Երևան քաղաքի տրանսպորտի զարգացման հայեցակարգի շրջանակում մայրաքաղաք մուտք գործող մերձքաղաքային երթուղիներն արդեն իրենց վերջնականգառը կատարում են Երևան քաղաքի ավտոկայաններում և քաղաքապետարանի կողմից նախատեսված համապատասխան երթակարգավարական կետերում։ Հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ Արագածոտնի մարզի կողմից Երևան եկող ուղևորատար տրանսպորտային միջոցները, որոնք շարժվում էին Կիևյան, Բաղրամյան, Պարոնյան, Պռոշյան փողոցներով և կայանում էին Պարոնյան փողոցում, այսօր արդեն՝ Լենինգրադյան փողոցից Ծիծեռնակաբերդի և Աթենքի խճուղով մուտք են գործում Կենտրոնական ավտոկայան։

Արարատի մարզից եկած ուղևորատար տրանսպորտային միջոցները կայանում են Երկաթգծի կայարանին հարակից Սևանի փողոցի հատվածում հատկացված երթակարգավարական տարածքում։

Նախկին «Այրարատ» կինոթատրոնի մոտ կայանող Գյումրի, Արթիկ, Ստեփանավան, Վանաձոր, Սպիտակ քաղաքաներից եկող տրանսպորտային միջոցների վերջնականգառը Կենտրոնական ավտոկայանն է։

Արմավիրի մարզի կողմից մայրաքաղաք եկող և նախկինում Սարյան փողոցում կայանող ուղևորատար տրանսպորտային միջոցները սպասարկման ծառայություններն իրականացնում են կենտրոնական ավտոկայանից, իսկ մայրաքաղաքին հարակից հյուսիսային շրջաններից Երևան եկող ուղևորատար տրանսպորտային միջոցների վերջնականգառը հյուսիսային ավտոկայանն է։

Քաղաքապետը հանձնարարել է շարունակել հետևողական վերահսկողությունը մայրաքաղաքի տրանսպորտային երթևեկի բեռնաթափմանն ուղղված այս և մյուս միջոցառումների ուղղությամբ:

Մայրաքաղաքում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով քաղաքի որոշ հատվածներում երթևեկության համար առաջացած դժվարանցանելիությունը վերացնելու և խնդիրը կանոնակարգելու նպատակով, պատասխանատու բոլոր կառույցներին հանձնարարվել է լուրջ քայլեր ձեռնարկել հեղեղատարները կարգի բերելու ուղղությամբ՝ հնարավորին կարճ ժամկետում իրավիճակը կտրուկ բարելավելու նպատակով:

Հանրային ծառայություններ մատուցող ընկերություններին հանձնարարվել է ժամանակին վերացնել և բարեկարգել վթարների հետևանքով քանդված փողոցները՝ լուրջ ուշադրություն դարձնելով ասֆալտապատման որակին:

Մայրաքաղաքի կանաչ տարածքների ու սիզամարգերի խնամքը պատշաճ իրականացնելու նպատակով, Երևանի քաղաքապետարանի կողմից խոտհնձող ժամանակակից սարքավորումներ և կանաչապատման ու խնամքի այլ մեքենամեխանիզմներ են հատկացվել համատիրություններին, դպրոցներին ու նախադպրոցական ուսումնական հաստատություններին: Կարեն Կարապետյանը հանձնարարել է լուրջ ուշադրություն դարձնել կանաչ տարածքների խնամքին ու ոռոգման աշխատանքներին. «Նմանատիպ լայնածավալ աշխատանքների պարագայում մայրաքաղաքում կանաչապատման աշխատանքները պետք է տեսանելի լինեն: Եթե մենք հետևողական չլինենք, ապա արդյունք չենք ստանա»,- նշել է քաղաքապետը:

Կարեն Կարապետյանը հանձնարարել է նաև առավելագույն ներգրավվածություն ապահովել ՀՀ Անկախության հռչակման 20-րդ տարեդարձին ընդառաջ՝ Երևանի քաղաքապետարանի հայտարարած մրցույթին, հիշեցնելով, որ օրերս քաղաքապետարանը կոչով դիմել է բոլոր իրավաբանական և ֆիզիկական անձանց ակտիվորեն մասնակցել մայրաքաղաքի բարեկարգման աշխատանքներին: Նախաձեռնության նպատակն է գնահատել և խրախուսել տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող կազմակերպություններին, կառույցներին ու հաստատություններին, որոնք բարեկարգել ու օրինակելի ձևով կանաչապատել են իրենց հարակից տարածքները: Անվանակարգային մրցույթի շրջանակում կներառվեն նաև անտարբեր սուբյեկտների անբարեկարգ տարածքները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում