Sunday, 12 05 2024
Միրզոյանն ու Բայրամովը որևէ կոնկրետ պայմանավորվածության չեն հանգել
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ

Պալատական հեղաշրջման սցենարը նախատեսում է իշխող թիմի ներսի թաքուն վանեցյանների ու վանեցյանիկների մասնակցություն

 «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարության համակարգող Վարուժան Ավետիսյանը։

– Պարոն Ավետիսյան, ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանն արձագանքելով  Նիկոլ Փաշինյանի ասուլիսին ու «գրիչի» շուրջ առաջացած իրավիճակին՝ նշել է, որ իշխող թիմը պետք է քննարկի նոր վարչապետ առաջադրելու հարցը։ Արդյոք կարո՞ղ ենք ասել, որ նա  սկսել է ավելի «բաց» խաղալ ու հստակեցնել իր առաջիկա անելիքները։

Հասարակական կարծիքը շոշափելու համար մասամբ բաց են խաղում։ Իրենց դավադրությունը բացահայտվում է, ռևանշի ընթացքի հերթական փուլում են, ավելի առաջ են անցել։

– Փաշինյանն իր ասուլիսի ընթացքում նշեց, որ ռևանշի ողնաշարը ջարդել են, արդյոք կարծում եք, որ առաջիկայում նոր փորձեր չե՞ն լինի։

– Շատ մեծ լավատեսություն է ցուցաբերում պարոն Փաշինյանը, այլ բան չեմ ասի։ Այդպես չէ, Վանեցյանի ու հինգերորդ շարասյան մյուս կարկառուն ներկայացուցիչների դրսևորումները վերջին օրերի ընթացքում ցույց են տալիս, որ այդպես չէ։ Եթե նախորդ փորձերը ձախողվել են, բնավ մեզ չի ապահովագրում հաջորդ փորձերից։ Մարդիկ բացահայտորեն պատրաստվում են ավելի ամբողջական ձևով ռևանշ կազմակերպելուն. նախկինում ընդամենը փորձեր են եղել։ Սցենարները ես ավելի վաղ նշել եմ՝ երեքն են ու միմյանց փոխկապված։ Այն է՝ պալատական հեղաշրջում, փողոց և արտաքին հարձակում։ Թե սրանցից որն առաջին պլան կգա՝ առայժմ պարզ չէ։ Կգործեն ըստ իրավիճակի՝ օտար տերերի հետ միասին։ Բայց վատ է, որ գործող իշխանությունն այս մարտահրավերին այդքան էլ ադեկվատ չէ։

– Այն, որ Վանեցյանը իշխող ուժին մեսիջ է հղում, պատահակա՞ն եք համարում, թե՞ այնտեղ կարող են լինել այլ «արթուրվանեցյաններ»։

– Պալատական հեղաշրջման սցենարը նախատեսում է  թաքուն վանեցյանների ու վանեցյանիկների մասնակցություն։

– Իշխող թիմի ներսում։

– Առանց լյուստրացիայի ու առանց  համակարգը մաքրելու հնարավոր չէ։ Իրենք դա անում են կեղծ արժեքներով՝ նկատի ունեմ թավշյա տրամաբանությամբ են իբրև համակարգ փոխում, բայց իրականում չեն փոխում։ Այդ ճանապարհով մաքրելու բոլոր քայլերը ձախողված են ու առաջին հերթին ձախողվելու են տնից գողերի ձեռամբ, որոնք ժողովրդական հայտնի ասացվածքի տարբերակով՝ «եզը երդիկից» կհանեն։

– Կարծում եք Վանեցյանն առանձի՞ն գործոն է, թե՞ ավելի գլոբալ՝ Մոսկվայի որոշ շրջանակների հետաքրքրություններն է ներկայացնում։

– Վանեցյանն ընդհանուր ռևանշի մաս է։ Նա լուրջ արժեք ուներ, երբ ԱԱԾ տնօրենի պաշտոն էր զբաղեցնում։  Այսօր Վանեցյանը կորցրել է գործոն լինելու հնարավորությունները և  միայն գործիք է։ Այն ժամանակ  էլ էր գործիք, բայց պաշտոնի բերմամբ նաև գործոն էր։ Իսկ հիմա միայն գործիք է։

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում