Ռուսաստանցի սուպերմոդել Իրինա Շեյքը պատմել է ամերիկացի դերասան Բրեդլի Կուպերից բաժանման մասին, գրում է Super.ru-ն:
Նրա խոսքերով, միշտ չէ, որ երկու հրաշալի մարդիկ կարողանում են գեղեցիկ զույգ կազմել: «Կարծում եմ, որ մենք շատ հաջողակ ենք միասին ապրած տարիների համար»,- ասել է Շեյքը: Նա հավելել է, որ ինքը ուժեղ անհատականություն է, և որոշ տղամարդկանց դա վախեցնում է:
Մոդելը շեշտել է, որ եթե ինչ-որ մեկը հեռանում է իր կյանքից, ապա հեռանում է ընդմիշտ: «Ես իսկապես խզում եմ բոլոր կապերը: Կարծում եմ, ոմանք իսկապես վախենում են նման սառնությունից: Քչերը գիտեն, որ այս ամենի հետևում բարի, նրբազգաց մարդ է, որը լալիս է հարցազրույցի ժամանակ»,- ասել է Շեյքը:
Անցած տարվա հունիսին Իրինա Շեյքը և Բրեդլի Կուպերը բաժանվեցին չորս տարվա հարաբերություններից հետո: Զույգը երկու տարեկան դուստր ունի՝ Լեա դե Սեյնը: