Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Իսրայելի վարչապետ Բենջամին Նեթանյահուի հետ հանդիպման ընթացքում խոսել է իր ընտանիքի մասին, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ տուժել է Հոլոքոստից:
Ուկրաինայի առաջնորդի խոսքով, Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ուկրաինական ԽՍՀ տարածքում նացիստները գնդակահարել են իր պապի ծնողներին և երեք եղբայրներին: Իսկ Սեմյոն Զելենսկին (պապը) գնացել է ռազմաճակատ, նրան հաջողվել է փրկվել:
«Պատերազմի ավարտից երկու տարի անց նա ունեցավ որդի, 31 տարի անց թոռ ունեցավ, իսկ 40 տարի անց թոռը դարձավ նախագահ, և այժմ նա կանգնած է ձեր առջև», – ասել է Զելենսկին: