Friday, 26 04 2024
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Մխիթար Հայրապետյանն իր զորակցությունն է հայտնել Ադրբեջանի կողմից հետախուզվող Էլենի Թեոխարուսին

ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի կողմից հետախուզվող, Եվրախորհրդարանի նախկին պատգամավոր Էլենի Թեոխարուսի հետ և իր զորակցությունը հայտնել նրան։

«Ադրբեջանի իշխանությունները դիմել են Կիպրոսի կառավարությանը՝ ձերբակալելու և արտահանձնելու հայ ժողովրդի նվիրյալ բարեկամ, Եվրախորհրդարանի նախկին պատգամավոր Էլենի Թեոխարուսին: Ակնհայտ է, որ գործ ունենք ադրբեջանական հիստերիայի՝ մեզ արդեն քաջածանոթ հերթական դրսևորման հետ. սկսած 2015 թվականից նույն խնդրանքով պաշտոնական Բաքուն քանիցս դիմել էր Ինտերպոլին՝ ձերբակալելու Արցախ այցելած կիպրացի գործչին, սակայն մերժում էր ստացել:

Որպես Հայաստան-Կիպրոս միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ՝ ստեղծված իրավիճակը մանրամասն քննարկել եմ կիպրացի գործընկերոջս՝ Նիկոս Տորնարիդիսի հետ: Այնուհետև հեռախոսազրույց եմ ունեցել հենց իր՝ տիկին Թեոխարուսի հետ և իմ զորակցությունը հայտնել վերջինիս։

Նման սկզբունքային, ճշմարտության համար պայքարող և դժվարություններից երբեք չվախեցող քաղաքական գործիչները ոչ միայն սեփական երկրի, այլ նաև մյուս ժողովուրդների համար լավ օրինակ են հանդիսանում։ Դե իսկ Ադրբեջանում պիտի հիշեն՝ երկրի ներքին խնդիրներից հասարակությանը շեղելու խղճուկ փորձերը երկարաժամկետ կտրվածքով ոչ մի արդյունք չեն տալու»,- գրել է նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում