Լուրեր
ՍԴ-ն պահում է վերջին փամփուշտը՝ Քոչարյանին քրեական հետապդումից ազատելու համար
Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին պաշտոնյաների գործով հունվարի 21-ի դատական նիստը հետաձգվել է: նիստը հետաձգվել է Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպանների բացակայության պատճառով: Դատավարությունը տեղապտույտում է՝ պատճառը պաշտպանական կողմի տարբեր, երբեմն կրկնվող միջնորդույթւոններն են, հիմա էլ անցել են նիստերին չներկայանալու մարտավարոթւյանը։ Սրա նպատակը թրևս արդեն ուրվագծվում է՝ ստանալ ՄԻԵԴ-ի խորհրդատվական կարծիքն ու գործի գցել ՍԴ-ն։ ՍԴ-ը կարո՞ղ է օգնել Քոչարյանին։ ՍԴ-ն պահպանո՞ւմ է Մարտի 1-ի գործին միջամտելու հնարավորությունը: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է փաստաբան Տիգրան Եգորյանի հետ:

  • Դիտումներ՝ *