Վրացական GHN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Աբխազիայի վարչապետ Սերգեյ Շամբան օգոստոսի 26-ին տեղի ունենալիք Աբխազիայի վաղաժամ նախագահական ընտրություններում առաջադրել է սեփական թեկնածությունը։
Միևնույն ժամանակ, սեփական թեկնածության առաջադրման համաձայնության մասին հայտարարել է նաև փոխնախագահ Շամիլ Արձինբան։ Թեկնածուները պետք է քննություն հանձնեն աբխազերենի իմացությունից։
Հիշեցնենք, որ Աբխազիայի նախկին նախագահ Սերգեյ Բագափշն աջ թոքի վիրահատությունից հետո մահացել է մայիսի 29-ին Մոսկվայում։
Ի դեպ, մեկ ամիս առաջ Կովկասի հարցերով վրացի փորձագետ Մամուկա Արեշիձեն հայտարարել էր, որ Ռուսաստանը մինչև վերջ չի վստահում Սերգեյ Շամբային, և որ իր գնահատմամբ՝ Կրեմլի համար առավել հարմարավետ է նախագահի պարտականությունների ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Անկվաբի թեկնածությունը։











































