Պարագվայի խոհարարները պատրաստել են աշխարհի ամենամեծ հոթ-դոգը: Ինչպես հաղորդում Klein Zeitung կայքը, պատրաստված հոթ-դոգի երկարությունը եղել է 203.8 մ, իսկ քաշը՝ 265 կգ, որից 120 կգ՝ նրբերշիկի քաշն է, իսկ 145 կգ՝ հացի: Այս ռեկորդը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում:
Ակցիային մասնակցել է 245 խոհարար։ Այն տեղի է ունեցել Պարագվայի մայրաքաղաք Ասունսյոնից ոչ հեռու գտնվող Մարյանո Ռոքե Ալոնսո նահանգում: Հոթ դոգի ռեկորդը գրանցելուց հետո մոտ երկու հազար այցելու անվճար համտեսել է այն: Նշվում է, որ նախորդ ռեկորդը սահմանվել էր իսպանական Մալագա քաղաքում. հոթ դոգի երկարությունը եղել էր 150 մետր:












































