Saturday, 20 06 2026
15:10
Արքայազն Հարրին և Մեգանը երեխաների հետ կժամանեն ՄԹ. BBC
14:50
Եվրոպայում սպասվում է ուժեղ շոգի ալիք
ՀՀ ֆինանսների նախարարն ու ԿԲ նախագահը մասնակցել են Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
14:30
ԱՄՆ-ն ու Կատարը քննարկում են Իրանի ակտիվների ապասառեցումը
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը. դատախազություն
14:10
Գիտնականները տիեզերքում տարօրինակ երևույթ են հայտնաբերել
Որոնվում է 1938թ. ծնված Նադյա Ղալաչյանը
13:50
«Աուրուսի» արտադրությունը Թաթարստանում փակվում է. նախագիծը անշահավետ է
Շիրակի մարզպետի հանձնարարությամբ սկսվել են Գյումրիում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով գույքային վնասների գնահատման աշխատանքները
13:30
«Եմենի Սարդ-մարդը» մահացել է հրաբխային խառնարանում
Վիենի քաղաքապետի գլխավորությամբ Հայաստան ժամանած պատվիրակության անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
13:10
Մեծ Բրիտանիան 16-ից ցածր տարիքի երեխաներին կարգելի օգտվել սոցիալական ցանցերից
Սկսվել են Գյումրիում ուժեղ կարկուտի վնասների գնահատման աշխատանքները
12:50
1 զոհ, 89 վիրավոր կա՝ Մեծ Բրիտանիայում գնացքների բախման հետևանքով
Հունաստանում քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները
12:30
Պակիստանի ՆԳՆ ղեկավարը մեկնել է Իրան․ IRNA
ՄԱԿ-ի քննարկմանը ներկայացվել են միգրացիայի ոլորտում Հայաստանի գրանցած առաջընթացն ու ծրագրերը
12:10
«Friends»-ի ռեժիսոր Ջեյմս Բերոուզը մահացել է
Սպասվում է կարճատև անձրև
11:50
Թրամփը ներկայացրել է Կատարից նվեր ստացած ինքնաթիռը
11:40
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում
11:30
Քուշներն ու Ուիթքոֆֆը մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար. Axios
11:20
Շախմատի պատանիների աշխարհի գավաթ․ 4 խաղափուլից հետո հայ շախմատիստների արդյունքները
11:10
Նավթի գներն աճել են – 19/06/26
Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
10:50
Մունդիալ-2026. ԱՄՆ-ն հաջորդ փուլում է, Բրազիլիան հաղթեց Հայիթիին
Խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Մոսկվային թվում է՝ մենք մտնում ենք ԵՄ և ՆԱՏՕ, ինչը, մեղմ ասած, այդպես չէ և ծիծաղ է առաջացնում
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է CSIS-ի Եվրոպայի, Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի ղեկավարությանը
Նոր ընտրությունները ևս տարբերակ են․ ՔՊ-ն ավելի շատ ձայն կստանա

Կտրուկ միջոցների կողմնակից եմ․ իշխանությունը չպետք է նահանջի․ Բագրատ Ասատրյան

«Երբ այն ժամանակ ես նշանակվեցի ԿԲ նախագահ, առաջին խնդիրներից մեկը, որ իմ առջև դրել էի՝ աշխատակիցների բարձր վարձատրության խնդիրն էր, որովհետև համոզված եմ, որ պետական ծառայողը  պետք է բարձր աշխատավարձ ստանա, այսինքն՝ պետությունը պետք է բավականին լավ վարձատրի, որպեսզի ունենա  որակյալ և պրոֆեսիոնալ կադրեր և որպեսզի այդ կադրերի «աչքը դրսում չլինի», թե ուրիշ ինչ լավ տեղ աշխատանքի անցնեն  կամ որ քաղաքացուց ինչքան կաշառք ուզեն։ Այս իմաստով՝ պարզ է, որ ճակատի առաջին գծում հենց հարկային մարմինն է։

Իհարկե, շատերն օբյեկտիվորեն կարող են հարցնել՝ բա օրինակ ուսուցիչների աշխատավարձերն արդյո՞ք բավարար բարձր են, ինչին կպատասխանեմ՝ իհարկե ոչ, խայտառակ ցածր են, արժանապատիվ կյանք չապահովող աշխատավարձ է, սակայն այս առումով պետք է նկատի ունենանք, որ ուսուցչի աշխատավարձի բարձրացման միակ ճանապարհն այն է, որ եկամուտների եկամուտների հավաքագրման աստիճանը բարձրացվի, իսկ դրա հիմքում, ուզած-չուզած, դրված է հարկային  ծառայության որակյալ գործունեությունը»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում շեշտեց  ՀՀ  կենտրոնական բանկի նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը՝ անդրադառնալով ՊԵԿ-ի պարգևավճարների ֆոնդի ավելացմանը։

Հատկանշական է, որ  2018 թ-ին ՊԵԿ-ում պարգևավճարների  հանրագումարը կազմել է 5 միլիարդ դրամ, իսկ 2019թ-ին այն ավելացել է 800 միլիոն դրամով՝ կազմելով 5․8  միլիարդ դրամ։

Հունվարի 13-ին իր ասուլիսի ժամանակ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը անդրադառնալով դրան՝  հայտարարել էր, թե պարգևավճարներ ստացել են բոլորը։

«Մենք կառավարությունով կարողացել ենք  հասնել նրան, որ եթե ուզում ենք ունենալ պրոֆեսիոնալ անձնակազմ, գոնե այդ անձնակազմի և ոչ մասնավոր հատվածի միևնույն մասնագիտության մեջ որոշակի ֆինանսական մրցակցություն պետք է կարողանանք ապահովել»,-մասնավորապես ասել էր ՊԵԿ նախագահը։

Այս համատեքստում Բագրատ Ասատրյանը իր աշխատանքային պրակտիկայից մի դրվագ վերհիշեց․«Ես, անկեղծ ասած,  կտրուկ միջոցների կողմնակից եմ․ ԿԲ նախագահի պաշտոնում մոտ մեկ ամիս  աշխատելուց հետո՝  ես տեսա, որ ոչ մեկ նորմալ չի աշխատում և այդ ժամանակ  մի վճիռ կայացրի՝ լուծարել Կենտրոնական բանկի ապարատը և ընդունել միայն նրանց, ովքեր համապատասխան ատեստավորումը կանցնեն․ հավատացնում եմ, որ  այս որոշումից  հետո՝ հաջորդ օրը բոլորն անխտիր սկսեցին  կարգին աշխատել և դրանք այն նույն մարդիկ էին, ովքեր տարիներ շարունակ ոչ մի բան չէին արել ու ցանկություն էլ չունեին նորմալ աշխատելու»։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում