Այսօր՝ հունվարի 23-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստի աշխատանքը:
«Հերթական անգամ փորձ արվեց ԱԺ-ի և ԱԺ նախագահի հեղինակությունը սասանել: Փաստեր բերեք»,- հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը:
Նրա խոսքով՝ ԱԺ դահլիճում հնչել է հայհոյանք. «Եվ գուցե ոմանց համար նորմալ է եղել՝ կողքից հրճվել են պրոցեսին»:
«Եթե դուք ձեզ հետ ուզում եք խորտակել ամբողջ ԱԺ-ն կամ ձեր ֆրակցիայի այն մարդկանց, ովքեր շարունակում են կառուցողական աշխատել, ես իմ մասով հայտարարում եմ մորատորինգ: Ես ձեզ չեմ արձագանքելու, չհամարեք ձեզ արհամարհված»,- ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում:








































