Այսօր՝ հունվարի 23-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստի աշխատանքը:
«Պետք է հստակեցվեն խաղի կանոնները՝ մեր հայտարարությունները ինչո՞ւ որպես ալեգորիաներ չեք ընկալում»,- «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանի հայտարարությանն ի պատասխան՝ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Նա ընդգծեց. «Ես այլևս չեմ պատրաստվում հանդուրժել այս ամբիոնից իմ հասցեին հնչեցված անձնական վիրավորանքները և որոշների վերաբերյալ մտածում եմ սկսել իրավական գործընթաց: Ինձ մտահոգում է իմ անձի հանդեպ մտասևեռումը, և ես անվտանգության ռիսկեր եմ տեսնում»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































