Սիրիական հրետանին պատասխանել է Հալեպում բնակելի տարածքների վրա ահաբեկչական հարձակումներին: Ոչնչացվել են զինյալների կրակակետերը քաղաքի հյուսիս-արևմուտքում գտնվող գյուղերում՝ հայտնում է սիրիական SANA պետական գործակալությունը:
Գործակալության տվյալներով՝ հրետանային դիրքերից բացի, հրետանին ոչնչացրել է մի շարք ուժեղացված ահաբեկչական կետեր Կաֆեր Համրայում, Անդանում և Խարիաթանում: Եվ նաև Հալեպի արևմտյան ծայրամասում գտնվող Ռաշիդինի թաղամասում:
Երեքշաբթի օրը Հալեպում ահաբեկիչների հրթիռակոծության հետևանքով երկու կին և մեկ երեխա ե զոհվել, ևս երեք մարդ վիրավորվել է։