Այսօր՝ հունվարի 22-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստի աշխատանքը:
Երևան քաղաքի վերաբերյալ քննիչ հանձնաժողովի անդամների հաստատմանն առնչվող օրինագիծը քվեարկությամբ չընդունվեց, և «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարեց. «Հենց նոր ձեր քվեարկությամբ դուք ցույց տվեցիք, որ չունեք քաղաքական կամք՝ Երևանի քաղաքապետարանում կոռուպցիոն ռիսկերն ուսումնասիրելու համար»:
Նրա խոսքով՝ սա վատ նախադեպ է. «Նույնիսկ նախկին խորհրդարանում չի եղել, որ ընդդիմության սահմանադրական լիազորությունները նման ձևով տապալվեն: Այսօր հեղափոխությունից հետո առաջին անգամ սահմանադրական մակարդակում նման հետընթաց է արձանագրվում»:
Նրա խոսքով՝ քաղաքական մեծամասնությունը վախեցավ ուսումնասիրել կոռուպցիոն ռիսկերը:
Մանրամասները՝ տեսանյութում: