Saturday, 11 07 2026
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը

Հայկական ապագան աշխարհում. պետական ուղենիշը՝ ընտանիքից և օջախից անդին

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցել է Դավոսի համաշխարհային համաժողովի բացմանը, որը տնտեսա-քաղաքական էլիտայի ամենահեղինակավոր հավաքույթներից մեկն է և անցկացվում է արդեն հիսուներորդ անգամ: Նախորդ համաժողովին Հայաստանը ներկայացրել էր վարչապետ Փաշինյանը, այսպես ասած՝ թավշյա հեղափոխության տաք հետքով: Ինչո՞ւ է վարչապետն այս անգամ որոշել բաց թողնել համաժողովը՝ պատճառները քաղաքակա՞ն են, ներքաղաքակա՞ն, թե՞ պարզապես ժամանակացուցային: Հայաստանի պարագայում, սակայն, խնդիրը թերևս այն չէ, թե ինչ մակարդակով ենք մենք մասնակցում Դավոսին, այլև այն, թե ընդհանրապես Հայաստանն ինչով է մասնակցում՝ ինչ առաջարկներով, ինչ հեռանկարներով և ինչ պատկերացումներով, համաշխարհային տեղի ու դերի ինչ նշագրումներով և նշաձողերով:

Դավոսը մի կողմից համաշխարհային զարգացման շուրջ տեսական քննարկումների, մյուս կողմից՝ առարկայական բանակցությունների հարթակ է: Ըստ այդմ՝ այնտեղ, այսպես ասած, տեղ կա այն սուբյեկտների համար, որոնք ունեն թե՛ մեկը, թե՛ մյուսը, որոնք պատրաստված են տեսականում և ունեն առարկայական առաջարկներ: Եվ այստեղ, թերևս, մենք հանգում ենք Հայաստանի համար կարևորագույն խնդրի, որը կար հեղափոխությունից առաջ և, թերևս, շարունակում է պահպանվել դրանից հետո: Դա տեսականից առարկայական անցումն է, հայկական պետականության համաշխարհային գաղափարականացման միջոցով: Ինչ է դա նշանակում, կամ ինչ կարող է այն նշանակել:

Ձևակերպված չէ հայկական պետականության ուղենիշային գաղափարը: Համաձայնեք՝ «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդը՝ իմ ընտանիքը» կարգախոսով հնարավոր է գնալ անգամ աշխարհի ծայրը, բայց հնարավոր չէ այն լսելի դարձնել աշխարհի համար:

Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանն ունի պետականության ուղենիշային գաղափարի անհրաժեշտություն, որը մի կողմից կլինի հայկական դերի, առաքելության, տեղի մասին, մյուս կողմից՝ կառնչվի համաշխարհային զարգացմանն ու ապագային, կնկարագրի կամ կձևակերպի հայկական ապագան համաշխարհային հեռանկարում: Հակառակ պարագայում, մեզ կընդունեն, կխոսեն, կժպտան, անգամ կծափահարեն մեր հետաքրքիր տեսություններին, սակայն չեն լսի և չեն հիշի՝ լինի Դավոսում, թե որևէ այլ տեղ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում