Monday, 13 05 2024
16:15
Լեհաստանը կավելացնի Բելառուսի սահմանի անվտանգության միջոցները
Շոյգուն խանգարու՞մ էր Ռուսաստանի նորացմանը
15:58
Ինդոնեզիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 41-ի
Վրաստանը ցույց տվեց աշխարհին, որ թույլ չի տա իշխանություններին ընդունել ռուսական օրենքը
Սրբազանի հետ, սուրճ էլ եմ խմել, հաց էլ եմ կերել, վերջերս շփումներ չունեմ. անհաջող մեկնարկ է արել
ՔՊ պատգամավորը՝ Նիկոլ Փաշինյանին անվստահության հայտնելու գործընթացի մասին
Պարեկին մեղադրանք է ներկայացվել Հնդկաստանի քաղաքացուց կաշառք ստանալու համար. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Շարժումը գնում է մարման. կարևոր հայտարարություններ չեղան, սկսվեց ճգնաժամ
15:30
Հարավաֆրիկյան Հանրապետությունում շենքի փլուզման զոհերի թիվը հասել է 24- ի
Գալստանյանն անցավ կարմիր գիծը. շատ վտանգավոր իրավիճակ է
15:10
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների 4- րդ փուլը
Էական փոփոխություններ Ռուսաստանում
Քաղաքացին վայր է ընկել շենքի տանիքից և մահացել
Մեհրաբյան online
Ադրբեջանի հետ եկել ենք համոզման՝ սահմանազատման գործընթացը սկսել Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա
Գազայում մարդասիրական նոր անցակետ է բացվել
Ինձ վերագրվող «փաստական» տեղեկությունների վերաբերյալ. Բաբաջանյան
3 անգամ խնայում ենք բենզինային շարժիչների համեմատ․ ԿԲ նախագահը՝ էլեկտրական ավտոմեքենաների մասին
Իրաքի հետ հարաբերությունները արտաքին քաղաքական դաշտում բավական բարվոք են․փոխնախարար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
Լիտվայի նախագահն ու վարչապետն անցել են պետության ղեկավարի ընտրությունների երկրորդ փուլ
Բողոքի ակցիաների և Եվրամիության քննադատության ֆոնին՝ կրկին պաշտպանվեց «ռուսական» օրինագիծը
Բեռնատար ավտոմեքենան դեպի ցուցարարները վարած վարորդին մեղադրանք է ներկայացվել
ՀՀ նախագահը հանդիպել է Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական միության ներկայացուցիչների հետ
ՀՀ վարչապետն ու ԵԱՀԿ գործող նախագահը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների շուրջ
13:15
Թուրքիայում տեղի կունենա Հունաստանի վարչապետի և Էրդողանի հանդիպումը
Քաղաքացիները փակել են Թումանյան-Հյուսիսային պողոտա
Որևէ կաթիլ լրջություն այդ մարդկանց նկատմամբ չեմ կարող ունենալ. Միրզոյանը՝ նախկին դիվանագետների մասին
Երևանում բողոքի ակցիայի ընթացքում քաղաքացու ավտոմեքենան վնասելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

Քրեական ենթամշակույթի դեմ պայքարի օրինագիծը կարող է առնչվել հենց ԲՀԿ-ի սոցիալական շերտին

Այսօր՝ հունվարի 21-ին, Ազգային ժողովում Քրեական ենթամշակույթի մասին օրենքի նախագծի քննարկումն անցել է լարված մթնոլորտում: ԱԺ նախագահը ստիպված է եղել արգելել ԲՀԿ չորս պատգամավորի մասնակցությունը ԱԺ նիստին:

Այս մթնոլորտը բավականին նշանային է Հայաստանում ներքաղաքական իրողությունների ֆոնին: Արդյոք ԲՀԿ-ն պայքարում է այդ օրինագծի՞ դեմ, թե՞ իրականում պայքարում է ներքաղաքական հեռանկարում իր տեղը պահպանելու հնարավորության համար: Չմոռանանք՝ հեղափոխությունից հետո դեռևս ԲՀԿ-ի առջև մնում է նախկին համակարգից տարանաջատվելու բարդ խնդիրը:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննակմանը մասնակցեցին վերլուծաբան Հակոբ Բադալյանը, կառավարման փորձագետ Սերոբ Անտինյանը և «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը:

«ԲՀԿ-ն նախկին համակարգում և այդ համակարգին բնորոշ արժեհամակարգային տիրույթում ձևավորված ուժ է. ԲՀԿ-ն հենվել է ոչ միայն սոցիալական օժանդակության կարիք ունեցողների վրա, այլ նաև քրեական ենթամշակույթը կրող շրջանակների, և քրեական ենթամշակույթի դեմ պայքարն առնվազն կարող է առնչվել ԲՀԿ սոցիալական հենարանների որոշ մասին: Այս տեսանկյունից հասկանալի է ԲՀԿ-ի անհանգստությունը»,- ընդգծեց Հակոբ Բադալյանը՝ հավելելով, որ նախկին իշխանությունների համակարգային վերարտադրությանը նպաստող կարևոր օղակներից մեկը եղել են քրեական մշակույթ կրող շրջանակները: Վերլուծաբանի դիտարկմամբ՝ ԲՀԿ-ն նախկին իշխանությունների Փակ բաժնետիրական ընկերությունն էր:

«Այն, ինչ այսօր տեղի ունեցավ ԱԺ-ում, ծանր տպավորություն է թողնում ընտրողների մոտ. այսպիսի քայլերի հետևանքով ամբողջ խորհրդարանն է տուժում»,- նշեց Միքայել Զոլյանը՝ հավելելով, որ այն հանգամանքը, որ այսպիսի բուռն արձագանք առաջացավ, վկայում է այն մասին, որ քննարկվող օրինագիծը կարևոր է: «Ոմանց շահերը վտանգվում են այս օրենքով, բայց թե՛ կառավարությունը, թե՛ «Իմ քայլը» վճռականություն ունեն մինչ վերջ գնալու»:

Սերոբ Անտինյանի դիտարկմամբ՝ այս ամենն ունի խորքային հիմքեր: «Հանրային կառավարումը տեղի է ունենում ֆորմալ ինստիտուտների՝ օրենսդրական կարգավորումների և ոչ ֆորմալ ինստիտուտների եղանակով… Նախկին համակարգում քրեական մշակույթը և քրեական տարրերն իրենց դերով շատ ազդեցիկ էին՝ ո՞վ էր հարց լուծողը, ո՞վ էր որոշում կայացնողը, ո՞ւմ հետ էին հաշվի նստում: Պետք է քաղաքական կամք դրսևորել և մեր հասարակական հարաբերությունները տանել դեպի ինստիտուցիոնալացում, և այդ դեպքում կունենանք իրավակարգ և օրինականություն»,- նշեց Ս. Անտինյանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում