Բացահայտվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դիմանկարի համար 400 հազար եվրո վճարած ռուսաստանցու ինքնությունը. պարզվել է, որ վերջինս Սանկտ Պետերբուրգի Արվեստի միջազգային ակադեմիայի սեփականատեր, գործարար Կյուրի Ուսմանովն է՝ գրում է lenta.ru-ն:
«Ամենատես Վ․» կտավը Ուսմանովը կցուցադրի հունվարի 31-ին՝ Արվեստի միջազգային ակադեմիայի բացման ժամանակ: Նոր պատկերասրահը ղեկավարելու է կտավի հեղինակը՝ ամերիկացի հայտնի գեղանկարիչ Դեյվիդ Դատունան: