Sunday, 12 05 2024
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին

Բալային համակարգը վարորդ «որսալու» միջո՞ց, թե….․ ո՞ր վարորդներին է սպառնում «բալերի կորուստը»

ՀՀ նախկին փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը վստահ է, որ բալային համակարգը կսթափեցնի օրինախախտ վարորդներին և վերջիններս այլևս ստիպված կլինեն հետևել ճանապարհային  երթևեկության կանոններին ու չեն գերազանցի  թույլատրված արագությունը։ Հովհաննես Քոչարյանի գնահատմամբ՝  հունվարի 1-ից արդեն ուժի մեջ մտած այս համակարգն անհամեմատ կբարելավի և կկանոնակարգի  ճանապարհային երթևեկության վիճակը, ինչպես նաև  հնարավորինս կնվազեցնի  ճանապարհատրանսպորտային պատահարների քանակը։

«Երբ ինչ-որ մի լուրջ վթար, վրաերթ կամ դժբախտ պատահար է գրանցվում՝  բոլորը սկսում են  բողոքել ճանապարհային երթևեկության անմխիթար վիճակից, բայց հենց փորձեցին կարգավորել այդ ամենը՝ հիմա էլ սկսեցին դժգոհել  բալային  սիստեմից․ ի վերջո, պետք է հասկանանք, որ այս բարեփոխումների նպատակը  մեր քաղաքացիների կյանքի և առողջության պաշտպանությունն է։ Այն ժամանակ, երբ ես ի պաշտոնե ճանապարհային երթևեկության վերաբերյալ  ուսումնասիրություններ էի կատարում՝ դրանց արդյունքները ցույց տվեցին, որ վարորդների  80 %-ից  ավելին բալային համակարգի բացասական հետևանքների տակ չի ընկնի, քանի որ  օրինապահ վարորդները մեր երկրում ավելի շատ են, քան  օրինախախտները, ուղղակի կարգազանց վարորդների արարքները համացանցում հասարակական մեծ արձագանք են ստանում  և  թյուր տպավորություն է ստեղծվում, թե բոլոր վարորդները կարգազանց են և զրկվելու են վարորդական իրավունքից, մինչդեռ այս օրենքի հետ խնդիր կունենան միայն այն վարորդները, ովքեր պարբերաբար և չարամիտ ձևով են խախտումներն անում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ընդգծեց նախկին փոխոստիկանապետը։

Հունվարից մինչ սեպտեմբեր վարորդները խախտում կատարելու դեպքում կտուգանվեն և կզրկվեն բալերից՝ ճանապարհային տեսախցիկների և արագաչափերի արձանագրած խախտումների դեպքում, իսկ այս տարվա սեպտեմբերից արդեն կարձանագրվեն  ու  վարորդի 9 բալից միավորներ կհանվեն նաև ճանապարհային ոստիկանների կողմից արձանագրված խախտումների դեպքում։

Դիտարկմանը, որ սա շատերի մոտ մտահոգության առիթ է տվել, որ այս տեսքով  «օրինականացվելու» է կոռուպցիան, ավելանալու են կոռուպցիոն ռիսկերը Հովհաննես Քոչարյանը հակադարձեց՝ նշելով, որ  հասարակության մոտ պետական ապարատի նկատմամբ կոռուպցիոն ընկալումը հեղափոխությունից հետո վերացել է և բացի դրանից Քոչարյանի կարծիքով՝ կոռուպցիոն ռիսկերն էականորեն կնվազեցվեն  էլեկտրոնային վարույթի մեխանիզմները գործողության մեջ դրվելու պարագայում։ Այս համատեքստում նա պարզաբանեց․

«Նախ տեղեկացնեմ, որ բալային համակարգի կիրառումն այդքան ուշացավ, որովհետև  նախկինում կոռուպցիայի մասին մտահոգությունները շատ հիմնավոր էին, սակայն հեղափոխությունից հետո պարարտ հող ստեղծվեց այդ  բարեփոխումն իր տրամաբանական ավարտին հասցնելու համար, քանի որ հասարակական գիտակցության մեջ  փոխվեց  պետական համակարգի՝ այդ թվում ճանապարհային ոստիկանության նկատմամբ  կոռուպոցիոն ընկալումը, վերականգնվեց վստահությունը։

Ինչ վերաբերում է ճանապարհային ոստիկանների կողմից խախտումների արձանագրման ժամանակ կոռուպցիոն ռիսկերի ավելացմանը, ապա նշեմ, որ այդ ուղղությամբ ոստիկանությունը բավականին լավ մշակված ծրագիր  ունի՝ ամբողջ գործընթացը տեխնիկական միջոցներով վերահսկելու տարբերակով, այսինքն՝ վարորդից  նույնիսկ բացատրություն վերցնելու ընթացակարգն  այլևս  տեղի է ունենալու տեխնիկական միջոցների օգնությամբ՝  նկարահանվելու է  ոստիկան-վարորդ երկխոսությունը և դա նույնպես կցվելու է վարույթին, իսկ վարույթն ամբողջությամբ իրականացվելու է  էլեկտրոնային եղանակով։ Սա կոռուպցիոն ռիսկերը չեզոքացնելու նպատակով մշակված ծրագիր է, որը հնարավորինս նվազեցրել է մարդկային գործոնը և սա բալային համակարգի բաղկացուցիչ մաս է կազմում, այսինքն, երբ ասում ենք, որ բալային համակարգի կիրառումը չպիտի դիտվի որպես երթևեկության  բարեփոխումների կուլմինացիա, ապա հենց սա նկատի ունենք, որ դեռևս կազմակերպչական ահռելի աշխատանք կա կատարելու և  որի  համար ՃՈ-ին  հատկացված են ֆինանսական միջոցներ և կան պրոֆեսիոնալ մասնագետներ, ովքեր այդ ծրագրի վրա աշխատում են։ Հիմա առաջիկա 6-7 ամսվա ընթացքում՝ մինչև սեպտեմբեր, ընդամենը պետք է այդ բոլոր աշխատանքներն իրենց տրամաբանական ավարտին հասցվեն և այս ժամանակահատվածում էլ վերապատրաստում անցնեն  նաև ճանապարհային ոստիկանները։ Այս ամբողջ գործընթացն  իրականացվելու է  անձնական տվյալների պաշտպանության օրենքի պահանջներին համահունչ, այսինքն՝ ոչ մի վարորդի անձնական տվյալ չի հրապարակվելու, դրանց տիրապետելու են  հաշված թվով պաշտոնատար անձինք և, եթե որևէ վարորդի անձնական տվյալ կամ նրա վերաբերյալ տեսանյութը հայտնվի  համացանցում, ապա  այդ արարքը կատարած պաշտոնատար անձը անպատասխան չի մնա,  որովհետև, ինչպես արդեն նշեցի, այդ տվյալներին հասանելիություն ունեցող պաշտոնյաների թիվը խիստ սահմանափակ է և կասկածյալների շրջանակը միանգամից պարզ կլինի, հետևաբար այս առումով մտահոգվելու խնդիր վարորդները չունեն»։

Անդրադառնալով  նաև  բալային համակարգի կիրառմամբ ճանապարհային անվտանգության մակարդակի բարձրացմանը, Հովհաննես Քոչարյանը նկատեց. «Ես անընդհատ հետևում եմ նաև հասարակական տրամադրություններին և  կարծիքներ կան, թե մարդիկ հացի խնդիր ունեն, փորձում են իրենց օրվա ապրուստը վաստակել (տաքսու վարորդների մասին է խոսքը) և այլն,  սակայն այստեղ իմ համոզմամբ՝ մի բան պետք է հստակ տարանջատենք՝ կա´մ այդ մարդկանց սոցիալական խնդիրն է մեզ համար գերակա  կա´մ մեր ամբողջ հասարակության անվտանգությունը․ տվյալ հարցի շուրջ մեր  պետությունը, կարծես, արդեն որոշել է, որ մեր քաղաքացիների կյանքն է առավել թանկ ու գերակա և կարծում եմ՝ սա շատ ճիշտ որոշում է, որովհետև  ՃՏՊ-ների պատճառով մեր համաքաղաքացիների մահացության և հաշմանդամության վիճակագրությունն ուղղակի սարսափելի է՝ տարեկան 340-ից ավելի զոհ ունենալն աղետալի է մեր երկրի համար։ Այս ցուցանիշները պետք է նվազեցվեն, անվտանգության մեխանիզմները պետք է ուժեղացվեն, հսկողությունը պետք է խստացվի և ուրեմն վերոնշյալ ռեֆորմները ոստիկանության գործիքակազմի մեջ են մտնում և պետք է  նպաստեն իրավիճակը շտկելուն»։

Դիտարկմանը, թե վարորդների կողմից դժգոհություններ կան  ճանապարհների վիճակի հետ կապված, որ դրանք  բազմաթիվ  դեպքերում գծանշված  և համապատասխան նշաններով  կահավորված չեն լինում, որի պատճառով  էլ  երբեմն  ոչ միտումնավոր խախտումներ են արձանագրվում, մեր զրուցակիցն արձագանքեց․

«Ոչ մեկ, իհարկե, չի ասում, որ ճանապարհների վիճակը կարևոր չէ, սակայն բալային համակարգն այն խախտումների համար է նախատեսված, որոնք ճանապարհի վիճակի հետ բացարձակապես կապ չունեն․  ճանապարհների որակը բարելավելը, միանշանակ, պետք է լինի օրակարգային հարց, բայց  ոչ բալայինը մերժելու հաշվին, այլ դրան զուգահեռ, որովհետև օրինակ թույլատրելի 60 կամ 80 կմ/ժամը  գերազանցել և 140 կմ/ժամ արագությամբ մեքենան  քշելը,  ոչ սթափ վիճակում ղեկին նստելը  կամ ամրագոտի  չգցելը ճանապարհների վիճակի հետ կապ չունի։ Այո´,  բոլոր փողոցներում գծանշումները պետք է լինեն, այո´, համապատասխան զգուշացնող կամ արգելող նշանները պետք է տեղադրված լինեն, այո´, պատշաճ լուսավորություն պետք է լինի և այլն և այլն,  դրա համար էլ կառավարությունը պետք է անհրաժեշտ միջոցներ նախատեսի  և այդ ուղղությամբ, որպես պատվիրակված լիազորություն, տեղական ինքնակառավարման մարմինները պիտի սկսեն աշխատել, այսինքն՝ սա մի ամբողջական գործընթաց է, որը ապագա 2-3 տարվա ընթացքում կտա իր պտուղները և մենք պետք է համախմբվենք այս հարցերի շուրջ, որպեսզի ճանապարհներին մեր բոլորիս անվտանգության մակարդակը բարձրանա»։

Հարցին՝ ինչո՞ւ է կոնկրետ որոշվել 9 բալ, երբ  օրինակ՝ Վրաստանում 100 բալ է, Ֆրանսիայում՝ 12 , արդյո՞ք  Հայաստանում մեկ տարվա կտրվածքով 9 բալը օպտիմալ թիվ է, բանախոսը պատասխանեց․

«Ֆրանսիայում 12 բալ ամբողջ  վարորդական կյանքի համար են տալիս, մարդ կարող է ենթադրենք 10 կամ 20 տարի մեքենա վարի և այդ բալերը պահպանի կամ շատ քիչ կորցնի, իսկ Վրաստանում էլ  ճիշտ է՝ 100 բալ է, սակայն այնտեղ հանվող միավորներն էլ են շատ, օրինակ՝ մեկ խախտման պատճառով (ըստ տեսակի) վարորդը  կարող է միանգամից  20 կամ 40 բալ կորցնել, իսկ մեզ մոտ 9 բալը տարեկան է տրվում և  ի տարբերություն եվրոպական շատ երկրների՝ բալերը սպառելուց հետո վարորդին միանգամից վարորդական վկայականից զրկում չի սպառնում, այլ քննություն տալու և վերականգնելու հնարավորություն է տրված, այսինքն, նպատակը ոչ թե վարորդների հետևից ընկնելն ու նրանց անխնա պատժելն է, այլ երթևեկության  ոլորտում գիտելիքների մակարդակը բարձրացնելը, երթևեկությունը կարգավորելը, այնպես որ՝ սա նույնպես կարևոր հարց է, որի շուրջ պետք է համախմբվենք՝ օրենքի ճիշտ կիրառության և համընդհանուր  դրական փոփոխությունների հասնելու համար»։

Նախկին փոխոստիկանապետը նաև անընդունելի համարեց իր բնորոշմամբ՝ անվտանգային այս փաստաթղթի քաղաքականացումն ու շահարկումը։ Նրա խոսքերով՝ սույն օրենքի բարի նպատակը չպետք է վարկաբեկվի՝  քաղաքական դիվիդենտներ շահելու նպատակով։

«Մեղմ ասած՝ անթույլատրելի է հասարակական լայն տարածում ունեցող պրոբլեմին քաղաքական երանգ տալը և ինձ համար շատ ցավալի է, որ անվտանգության խնդիրը  որոշ  քաղաքական ուժեր  շահարկումների առարկա են դարձնում․ վստահեցնում եմ նրանց, որ սա այդ նախագիծը չէ,  թող այդ գայթակղությունից զերծ մնան, հակառակ պարագայում՝ որևէ  մեկը  դրանից  շահող դուրս չի գա, որովհետև սա բոլորիս համար կենսական նշանակության օրենք է։ Առաջարկում եմ ժամանակի ընթացքում իրականացնել օրենքի կիրառման մոնիթորինգ, հասկանալ  թերություններն ու առավելությունները, իսկ անհրաժեշտութան դեպքում նաև օրենսդրական շտկումներ նախաձեռնել»,- եզրափակեց նա։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում